Friday, May 1, 2015

Հրաժեշտ չեմ տալիս

     Չեմ կարողանում հիշել, թե ինչպես ամեն ինչ սկսվեց: Սկզբում շարքային ընթերցող էի, ով գրադարանը պատկերացնում էր գրքերի պահոց, որտեղից կարելի էր միայն գիրք կարդալ. Բայց հետո… Հետո ամեն ինչ փոխվեց, ես փոխվեցի ու փոխվեց իմ մտածելակերպը: Սկսեցի կամաց-կամաց գիտակցել, որ մեր գրադարանը ամենևին ցուցադարան չէ, իսկ գրքերը ցուցանմուշներ, որ դրանք չեն արխիվանում պ
ահեստներում փակված մնալու պատճառով, այլ մաշվում են, քրքրվում ընթերցողների ձեռքերում: Ամեն ինչ փոխվեց, երբ ես իմ աչքերով տեսա, թե ինչպիսի սրտացավությամբ են մեր գրադարանավարուհիները վերաբերվում յուրաքանչյուր գրքի խնամքին: Սկսեցի հասկանալ, որ գրադարան մտնող յուրաքանչյուր սովորողի համար, որքան հարազատ է դառնում այդ միջավայրը: Այդպես սկսվեց ու կատարելագործվեց ամեն ինչ: Օրեցօր ավելի ու ավելի էի կապվում գրադարանի հետ ու հմտանում գրադարանային գործում: Օրեցօր գիտակցում էի, որ քիչ-քիչ վերածվում եմ փոքրիկ գրադարանավարուհու:
    
  Հիմա ինձ համար գրադարանը ներմուծող, արդյունահանող, արտահանող հսկայական գործարան է: Այստեղ ստեղծվում են այնպիսի արժեքներ, որոնց օգնությամբ դաստիարակվում են ընթերցասեր ու ուսումնատենչ սովորողներ: Այստեղ են ծագում ամենաէկզոտիկ գաղափարները, ամենաարտասովոր մտքերը, այստեղ են կայանում ամենասրտագին համագործակցությունները, ամենաջերմ զրույցներն ու քննարկումները: Այս հսկայական գործարանի աշխատակիցները և Գրադարանի աղջիկներն են ձեռնարկում նոր մեթոդներ, ստեղծում արդիական Գրադարան:

  
Սովորեցի, աշխատեցի, ապրեցի գրադարանում: Կուտակեցի գիտելիքներ, հմտություններ, աշխատանքային փորձ, մասնագիտացա գրադարանային գործունեության մեջ: Հիմա եկել, հասել եմ ավարտական շրջանին, բայց կարող եմ համոզված ասել, որ այս վերջը միայն փաստաթղթերում է, իսկ իրականում դա նոր սկիզբ է: Գրադարանի շնորհիվ հասկացա, թե ինչ եմ ուզում, ուր եմ գնալու, որտեղից եմ սկսելու իմ կարերիան:




Sunday, February 1, 2015

Բագրատունիների կործանումը և սելջուկյան արշավանք

Նախաբան

Հայ Բագրատունիները նախարարական, ապա արքայական տոհմ էին Հայաստանում (IX-XI դարերում): 922 թ-ից կրել են Շահնշահ Հայոց և Վրաց տիտղոսը: Վրաստանում սկզբնավորել են վրաց Բագրատունիների արքայատոհմը (IX-XIX դարեր):
Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան): X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում, սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972-1113 թթ.): Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչեւ XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:

Friday, January 30, 2015

Աշխարհագրություն

1. Գետի ակունքի բացարձակ բարձրությունը 3200 մ է, գետաբերանինը` 1650 մ, գետի երկարությունը ` 180 կմ է: Հաշվել գետի անկումն ու թեքությունը:
 (3200-1650)÷180= 8,6
Գետի անկում՝ 1550:
Գետի թեքություն՝ 8,6 մ/կմ

Thursday, January 29, 2015

Մասնագիտական կողմնորոշում

Մասնագիտության կողմնորոշման հարցում տատանվել եմ շատ երկար: Ի վերջո կանգ եմ առել մի մասնագիտության վրա՝ ուսուցչուհի: Այն շատ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ փոքր-ինչ բարդ մասնագիտություն է, քանի որ շփվում ես մի շարք երեխների հետ, ովքեր յուրաքանչյուրն իր հերթին ունի տարբեր բնավորություն: Միևնույն ժամանակ սիրելով նաև հոգեբանությունը, որոշեցի և հուսամ, որ ապագայում  կլինեմ հոգեբանության ուսուցչուհի: 

Thursday, January 8, 2015

Ռեալիզմի դարաշրջանը և հայ ռեալիստները

Ռեալիզմ թարգմանաբար լատիներենից նշանակում է իրական: Ռեալիզմը կյանքի ճշմարտացի պատկերման գնահատման և մեկնաբանման նկատմամբ ուղղղություն է:  19-րդ դարի 20-50 ականներին հասարակական վերափոխումները գլխապտույտ ընթացք ստացան և արդեն Ռեալիստական գրականությունը և արվեստը հասան իենց ծաղկման գագաթնակետին:

Wednesday, October 29, 2014

Ահա այսպես է եղել ամեն ինչ


 Սյունիքով շրջագայելու և Սյունիքի գեղեցկությամբ հիանալու շանսը բաց չթողնելու համար   կրթահամալիրում գործող ակումբների մի խումբ  սովորողներ  ընկեր Վահրամի գլխավորությամբ ուղևորվեցին եռօրյա ճամփորդության: Ես նույնպես միացա այդ խմբին, քանի որ չէի կարող հրաժարվել Սյունիքում ևս մեկ անգամ լինելու հնարավորությունից: Մինչ կհասնեինք մեզ հյուրընկալելիք տանը

Monday, June 2, 2014

Հայ ավանդական կուսակցությունների և կոմունիստների փոխհարաբերությունները 1920-ական թվականներին:


Ի՞ՆՉ Է ԿՈՄՈՒՆԻԶՄԸ

Կոմունիզմին բնորոշ առանձնահատկություններն  ու նպատակներն  են  հանրային (ընդհանուր) սեփականություն, սոցիալական հավասարություն, մարդու բազմակողմանի զարգացման ու բարեկեցիկ կյանքի ապահովումը: Կոմունիզմը ենթադրում էր`