Saturday, February 4, 2017

Ապրել գրադարանով և ապրել գրադարանում

«Ես միշտ պատկերացրել եմ, որ դրախտը լինելու է գրադարանի տիպի»: -Բորխես



Ընտանիքը այն չէ, որտեղ ծնվել ես, այլ՝ որտեղ ապրում ես: Տիարը ասում է, որ գրադարանի աղջիկը ոչ միայն պետք է գրադարանով ապրի, այլև՝ գրադարանում ապրի: Ուրիշ էլ ինչ կարող է այսպես դիպուկ բնորոշել ինձ՝ գրադարանի աղջկաս:
   Չեմ հիշում՝ քանի տարի է, որ գրադարանում եմ: Դպրոցն ավարտեցի, բայց չլքեցի: Հնարավորություն կար ուսումը շարունակելու կրթահամալիրում: Ընդունվեցի քոլեջի «Գրադարանային գործ» բաժինը: Երկու տարվա ուսումս ամփոփեցի մի օրում՝ կլոր սեղանի հրավերով:
   Հրավիրեցինք կրթահամալիրի բոլոր ժամանակների գրադարանաստեղծներին: Ինչ գեղեցիկ է հնչում, չէ՞, ԳՐԱԴԱՐԱՆԱՍՏԵՂԾ, և ինչքա~ն՝ խորիմաստ: Հանդիպեցի ընկերներիս, դասընկերներիս, իմ հին ու նոր բարեկամներին: Ինչպես խոստացվել էր՝ ամենը գրադարանի անցած ուղու, ներկայի և հետագա անելիքների մասին: Խոսեցին բոլորը՝ շրջանավարտները, դասավանդողները, սովորողները, գրականագետները, գրադարանագետները… մի խոսքով՝ բոլոր ներկաները:
  Ի՞նչ զարգացումներ է ապրել գրադարանը, ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել, ի՞նչ է տվել և ի՞նչ է ստացել. ահա՝ գլխավոր հարցադրումները: Այո՛, սա գրադարան է գրքերով, մեդիայով, գաղափարներով ու հեռանկարներով, ընթերցողներով ու … չէ՛, մեզ անհրաժեշտ չեն  ընթերցողներ, մեզ անհրաժեշտ են մոլի ընթերցողներ: Որպեսզի ոչ ոք չերկմտեր՝ ինչ է նշանակում մոլի ընթերցող, տիարը բերեց շատ պարզ օրինակ՝ Աշոտ Բլեյանին. գրե՛լ, գրե՛լ, գրե՛լ, ընթերցել ու նորից գրել, մոլի ընթերցողը պետք է ընթերցելու նյութ տրամադրի մյուս ընթերցողներին: «Ինչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից».- ասում էր Ռեմարկը, իսկ ես ավելացնում եմ. «Ինչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ընթերցանությունից»:
  Բորխեսը խոսում էր տիեզերքի մասին, ասելով, որ գրադարանը (տիեզերքը) հարատևելու է` լուսավորված, անբնական, անվերջանալի, կատարելապես անշարժ, թանկագին հատորներով հարուստ, անօգուտ, անապական, խորհրդավոր: Այս հարատևության մեջ մեզ մնում է ստեղծել անվերջանալի գրեր, իսկ ինչպես Թումանյանը կասեր՝ անմահ գործեր:



Հ. Գ
Ուզում եմ իմ շնորհակալական խոսքը հայտնել իմ քրոջը` Աննա Գսպոյանին, իմ շատ սիրելի տիկին Մարիին, տիկին Նոնային ինձ աջակցելու համար: Առանց ձեր օգնության չէր կարող այսքան հաջող ու հետաքրքիր հանդիպում կազմակերպվել: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել կրթահամալիրի ամենաընթերցասեր մարդուն` Աշոտ Բլեյանին, ում հոգատարության, հետևողականության, պահանջկոտության և շշմելու աշխատանքի շնորհիվ այսօր ունենք ա՛յ այսպիսի գրադարան:

Sunday, October 30, 2016

8 տեխնոլոգիաներ, որոնք պետք է լինեն գրադարաններում

Գրադարանները բռնել են մեդիայի ճանապարհը: Դրանք պետք է հագեցած լինեն թվային առաջատար տեխնոլոգիաներով:
Եվ այսպես. 8 տեխնոլոգիաներ, որոնք պետք է լինեն գրադարաններում

1.      Գրադարանային քարտը՝ որպես գիդ

Այս հետաքրքիր հասկացությունը Չինական «Toout» դիզայն-կազմակերպությանն է: Սա փոքրիկ սարք է, որը ծառայում է որպես գրադարանային քարտ: Բացի այդ, այն ունի այնպիսի հնարավորություններ, որոնք դարձնում են գրադարանային ծառայությունը ավելի դյուրին:
  Ամենաառաջինն այն է, որ սարքը կարող է որպես ուղեկից ծառայել` ընթերցողին իր նախընտրած գրքի տեղը ցույց տալով:
  Սարքը նաև հիշեցման քարտ է, որը ընթերցողին նախազգուշացնում է պարտքերի մասին:

Կարծում եմ սա հիանալի գաղափար է այն գրադարնների համար, որոնք ուզում են զարգանալ:

Թարգմանեցի`ես
Շարունակելի... 



Thursday, April 14, 2016

Առանց խաղի` անընդմեջ աշխատանքը ձանձրալի է




Ինչպես մանկավարժները՝ մենք՝բոլորս սովորում ենք կարևորել խաղի համար  հատկացված այն ժամանակը, որը տրվում է սովորողներին դպրոցական առօրյայի ընթացքում: Մեր պրակտիկայի ընթացքում մենք գիտակցում ենք խաղի նշանակությունը երեխաների վաղ զարգացման փուլում: Մենք գիտենք, որ եթե տանք սովորողին խաղալով սովորելու հնարավորություն, ապա դա վերջին հաշվով կհանգեցնի նրան, որ նրանք կկարողանան  կապ ստեղծել իրենց սովորածի միջև և հիշել այն իրենց ողջ կյանքի ընթացքում:
   Բայց մեզանից քանի՞սն են իրենց ծանրաբեռնված գրաֆիկից ժամանակ հատկացնում խաղի ողջ օգուտը զգալու համար:

Խաղը կարող է օգնել մանկավարժներին հաղթահարել զայրույթը (պոռթկումը)
Ուսուցչական տարիների ընթացքում շատ ուսուցիչներ հայտնաբերում են, որ իրենք կանգնած են հյուծման ճանապարհին և ընկնում են սթրեսի մեջ: Հատկապես այդ ժամանակ զրահավորվելը խաղի ուժով չափազանց օգտակար կլինի ուսուցիչների համար, քանի որ դա միակ ճանապարհն է պայքարելու սթրեսի դեմ և բարձրացնելու տոնուսը:
«Երջանկության բանալին. Կարծրատի՞պ չափահասների համար» հոդվածում սթրեսի կառավարման մասնագետ և մարզիչ Ջո Ռոբինսոնը առաջարկում է հետևալը.
Երբ դու սթրեսի մեջ ես, ուղեղում ակտիվանում է էմոցիոնալ հորմոնը, (amygdala), որը ճնշում է պոզիտիվ տրամադրությանը` լիցքավերվելով մշտապես զարգացող բացասական հորմոնով: Խաղը կարող է քեզ ազատել այդ զսպաշապիկից: Այն նաև կանխում է լճացումը աշխատավայրում: Սովորողները ապացուցում են, որ խաղունակությունը չեզոքացնում է մտավոր հետամնացությանը, որը մեզ պահում է խրված վիճակում, խրախուսում է աշխատանքի կատարման բարձրունակությունը և վառ է պահում ստեղծարարությունը: Այն տեղն է գցում ուղեղը:

Կան խաղի շատ տարատեսակներ և սահմանումներ

Բոստոնի քոլեջի պրոֆեսոր Փեթր Գրեյը «Խաղի արժեքը 1. Խաղը  ծնում է գաղափարներ» հոդվածում դուրս է բերում խաղի հինգ բնութագիր:
1.      Ինքնաճանաչում և ղեկավարում
2.      գործողություն, երբ միջոցն ավելի կարևոր է քան ավարտը
3.      Գործունեություն, որտեղ կանոնները կամ կառուցվածքը ծագում է այն մարդու մտքում, ով խաղում է:
4.      Երևակայական և ոչ ծանրակշիռ
5.       ակտիվ միտք, ազատ սթրեսից:

Ինչպես մեծահասակներ, երբ մենք ընտրում ենք խաղալը, մենք դա անում ենք թեմայի կամ զբաղմունքի հետաքրքրությունից դրդված: Մի բան, որ մենք անում ենք հաճույքով, կարող է թեթևացնել սթրեսը և զարկ տալ ստեղծարարությանը: Գրեյը մատնանշում է մեկ ուրիշ հոդված ևս «Խաղի արժեքը 2. Ինչպես է խաղը նպաստում դատողությանը», քանի որ խաղը ինքնաբերաբար առաջացնում է ենթադրական դատողություններ: Դա դրդում մեզ մտածել երևակայական աշխարհների մասին, որտեղ ամեն ինչ հնարավոր է, և հնարավորությունների մասին դատելը գերադասելի է քան անհապաղ այստեղ և հիմա «ճշմարտություններով» մեր միտքը սահմանափակելը: Ոգեշնչումը Ստեղծագործականով օգնում է մեզ լուծել այն խնդիրները, որոնց հաղթահարելու համար պայքար էինք մղում:

Ուժը խաղի մեջ է

Խաղի հետազուտությունը և աշխատանքի կատարումը Սթյուարթ Բրաունի կողմից ներկայացվում է «Խաղ» գրքում. ինչպես է այն ձևավորում ուղեղը. Համադրելով ուժը և խաղը իրար հետ, այն զարգացնում է երևակայությունը և կազդուրում հոգին: Բրաունը հաղորդում է, որ խաղը «աշխուժացնում է մեզ և կենդանացնում: Այն թեթևացնում է մեր հոգսերը: Այն վերադարձնում է մեզ մեր բնական լավատեսությանը և կանգնեցնում նոր հնարավորությունների առաջ: Այն ուսուցիչները, ովքեր կարողանում են ընդունել այդ հնարավորությունները, կարող են փոխել ամբողջ ուսումնական տարվա ընթացքը:

 Նա ով խաղում է և նա ով չի խաղում

Մանկավարժների հետ տարբեր քննարկումների ընթացքում առանձնացվեցին երկու տեսակի մանկավարժներ. Նրանք, ովքեր խաղում են, և նրանք, ովքեր չեն խաղում: Նրանք ովքեր խաղում են մեկն են նրանցից, ովքեր արագ են ընկալում գաղափարը, արագ են մտնում շփման մեջ և վախ չեն ցուցաբերում նորի հանդեպ: Այդ փորձերի շնորհիվ նրանք ավելի հանգիստ են թվում սխալվելիս, քանի որ բոլոր այս սխալներից հետո փորձ է ձեռք բերվել ուսուցման մեջ և առաջ գնալու մղում բոլոր առիթներում: 

Կարծես կա երկու տեսակի մանկավարժ. Խաղացող մանկավարժ և Չխաղացող մանկավարժ

Մանկավարժների համար անցկացված այս դիտարկումները նույնքան կարևոր են, որքան նոր մանկավարժների պատրաստումը:

Խթացնող խաղեր ուսուցիչների համար


Ինչպես ցատկ տեղից, մենք օգտագործեցինք Թվիթթերը քննարկումների համար: Երիտասարդ գրադարանավար Ջեյմս Ալենը և ես սկսեցինք փնտրել տարբերակներ, որոնք օգտագործելով կարող ենք սևեռել մեծահասակների ուշադրությունը խաղի օգտակարության վրա և մղել մեր գործընկերներին խաղալու: Քննարկումների միջոցով մենք հասանք նրան, որ առաջարկեցինք  ուսուցիչներին իրենց ուս. տարվա ընթացքում մեկ շաբաթ տրամադրել խաղին`ընդհանուր առմամբ մեկ ժամ տևողությամբ: Գրադարանավարների նման, մենք ևս կարող ենք ուսուցիչներին  ապահովել տեղով և ռեսուրսներով աջակցելու համար իրենց անելիքը:

Մենք ցանկանում ենք առաջ քաշել այն գաղափարը, որոնցով Բրաունը կիսվել է իր գրքում

Հարգելով մեր խաղալու բնական կարիքը, կարող ենք այն փոխել աշխատանքի: Այն կարող է դեպի աշխատանք վերադարձնել շահագրգռվածությունը: Խաղը  օգնում է հաղթահարել դժվարությունները, խթանում է համարձակությունը, մեր զբաղմունքներին տալիս է վարպետություն,  հանդիսանում է աշխատանքի կարևոր մասը` բավարարվածություն ստեղծելով մեր գործերում:
  Սովորեցնելը արվեստ է, ուստի հանուն մեր ուսանողների, շատ կարևոր է, որ մենք սրենք մեր հմտությունները և պահենք տենդենցներին համապատասխան` ուսումնասիրելով գործունեության դաշտը: Որոշ ժամանակ հատկացնելով նոր գաղափարներ, նոր տեխնոլոգիաներ և նոր ռազմավարություններ գործածելուն, մենք կհայտնաբերենք նոր հնարավորություններ և ուղիներ, որոնք առաջ կտանեն մեզ և հետևաբար մեր սովորողներին կապահովեն նոր հասկացողություններով:

Խաղա

Ջեյմս Ալենը և ես ձեռնարկեցինք մի շարժում`KyGoPlay.  որը կխրախուսի ուսուցիչների խաղը: Մենք դրդեցինք ուսուցիչներին խաղալ ընդամնեը մեկ ժամ մեկ շաբաթվա ընթացքում: Նրանք կարող էին աշխատել և թիմով և անհատական, բայց մենք պետք է հույս ունենայինք, որ մարդիկ ևս կմիանան այն ամենին,  ինչ որ անում են ուսուցիչները՝ օգտագործելով մեդիան:

Դու կարող ես շահել խաղից

Ձեզնից շատ բան չի գնա, որպեսզի դրականորեն օգտվես խաղի ուժից: Եթե մենք նույնպես կարողանանք հայտնաբերել խաղի ուժը մեր մեջ և հաղթահարել ձանձրալի աշխատանքը ինչպես մանկավարժները, ապա Բրաունի նման ձեռք կբերենք սխալների վրա ստեղծված նոր վարքագիծ, միտք, ռազմավարություն, ընթացք, ուղիներ կայանալու համար, քանի որ խաղը ոչ միայն օգնում է լինել երջանիկ, այլ նաև կայունացնում է սոցիալական հարաբերությունները, օգնում լինել ստեղծարար, նորարար անհատ: Եվ այսպիսով, մենք հասկացանք, որ նորարար մանկավարժները նրանք են, ովքեր ամենամեծ  ներդրումն են ունենում իրենց սովորողների կյանքում:



Անգլերենից թարգմանությունը` Նելլի Գսպոյան
Անգլերեն բնօրինակը կարող եք կարդալ այստեղ 




Tuesday, January 19, 2016

Աշխարհի ամենագեղեցիկ գրադարանների մասին


Էլեկտրոնային գրադարնների մասին


Մտորում գրադարանների մասին

Ինչու գնալով ավելի ու ավելի քիչ մարդիկ են օգտվում գրադարաններից, մարդիկ սկսել են ավելի քիչ գիրք կարդալ և գրադարանները գտնվում են վատ վիճակում: Անդրադառնանք այս կետերին առանձին-առանձին:
Այն, որ մարդիկ սկսել են ավելի քիչ գիրք կարդալ` դա վիճելի հարց է: Վիճելի այն առումով, որ այսօր շատերը չեն կարդում ավանդական գրքեր, բայց կարդում են դրանց էլէկտրոնային տարբերակները, կարդում են բլոգներ, ֆորումներ և շատ այլ տեղեկատվական կայքեր: Իհարկե, նախկինում, երբ այդ ամենը չկար, մարդիկ ուրիշ հնարավորություն չունեին էլ և ստիպված գիրք էին կարդում: Եվ շատ տրամաբանական է, որ համացանցի բուռն զարգացման դարաշրջանում գիրք կարդացողները քչացել են, բայց այնպես չէ, որ նրանք սպառվել են, այլապես չէին լինի գրախանութներն ու մարդիկ գրքի բիզնեսով չէին զբաղվի:
Իսկ ինչ վերաբերվում է գրադարանների վատ վիճակին, կարծում եմ` դա լուրջ խնդիր է: Մարդը պետք է հաճույք ստանա գրադարան գնալուց:  գրադարանը դա միայն գիրք կարդալու տեղ չէ: Մի շարք երկրներում գրադարաններում տեղակայված են նույնիսկ անձնագրային և նոտարական գրասենյակներ, որոնց միջոցով խրախուսվում է մարդկանց մուտքը գրադարան: Այսինքն, եթե մարդը նոտարի հետ կապված ինչ-որ հարց ունի կամ ուզում է փոխել անձնագիրը, ապա ոստիկանություն կամ նոտարիատ գնալու փոխարեն նա կարող է անել դա գրադարանի շենքում: Համաձայնվեք` ավելի հաճելի է:
Եվ վերջում, հայտնենք մեր կարծիքն այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել Հայաստանի գրադարանների վիճակն ու շատացնել դրանց այցելությունները: Նախ, անհրաժեշտ է գրադարանային համակարգ ներգրավել երիտասարդ մասնագետների: Եթե ցանկություն կա, որ գրադարաններն ավելի ակտիվ լինեն համացանցում, որոնողական համակարգերում և սոցիալական ցանցերում, ապա դա շատ դժվար կլինի անել գրադարանների ավելի հասուն սերնդի համար, քանի որ նրանցից շատերը դեռ սովոր չեն մարքեթինգային նոր մոտեցումներին և պատրաստ չեն այսօրվա տեխնոլոգիական փոփոխություններին: Երկրորդը, անհրաժեշտ է թարմացնել գրականությունը: Համոզված եմ, որ գրադարանների մեծ մասում հիմնականում դեռ սովետական ժամանակաշրջանի գրքեր են և ժամանակակից ու թեմատիկ գրականությունը դրանցում շատ ավելի քիչ է: Օրինակ, ես սիրում եմ կարդալ մոտիվացիոն և բիզնես գրականություն, բայց դեռ չգիտեմ այնպիսի գրադարան, որտեղ կարող եմ կարդալ նման թեմայով վերջին գրքերը: Եվ երրորդը, անհրաժեշտ է գրադարանները ձևափոխել «հանգստի վայրի»: Այսինքն, դա պետք է լինի մի վայր, որտեղ մտնելուց մարդը հաճույք ստանա: Այսինքն, ընդարձակ, գեղեցիկ ձևավորված դահլիճներ, համակարգչային սրահ, լավ սպասարկում և այլն:
Ամփոփելով գրադարանների թեման` պատասխանենք հոդվածի վերնագրում նշված հարցին`այո, գրադարանները մեզ դեռ պետք են, ուղղակի պետք է այնպես անել, որ դրանք նույնպես իրենց վրա վերցնեն ժամանակի փոփոխությունները և գրադարանից օգտվողների քանակը կրկին կաճի:

Thursday, November 26, 2015

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը` «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» նախագծի կազմակերպիչ

Արդեն մի քանի տարի է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը  կազմակերպում է «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» նախագիծը: Գրադարանը որպես կազմակերպիչ և ընթերցանության ջատագով`մի քանի օր շարունակ գրքի շուրջն է համախմբում ընթերցասերներին: Տարեցտարի մեծանում է «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» նախագծի սիրահարների թիվը, ինչի շնորհիվ սովորողները, դասավանդողները, ծնողները և Կրթահամալիրից դուրս գտնվող ընթերցասերները համալրում են իրենց անձնական գրադարանները նոր ու մատչելի գրքերով: Ցուցահանդես-վաճառքին զուգահեռ կազմակերպվում է մի շարք վարպետության դասեր: Գրադարան են հյուրընկալվում գրքի հեղինակներ, թարգմանիչներ, գրականախոսներգրականագետներ, ովքեր դասախոսություն կարդալով  տարբեր թեմաների շուրջ`խրախուսում են ընթերցանությունն ընդհանրապես: Գրադարանը կենսակերպ դարձնելով գրքի տոնը, կարողանում է ապահովել ընթերցանության զարթոնքը հասարակությունում:
 
Սակայն այս ամենը կյանքի կոչելու համար մեծ աշխատանք ու եռանդ է անհարժեշտ: «Տիգրան Հայրապետյան» գրադարանը հիանալի գիտակցելով գործի պատասխանատվությունն ու, միաժամանակնշանակալիությունը, անցավ գործի: Նախևառաջ կապերի հաստատում տարբեր հրատարակչությունների հետ: Բանակցությունների արդյունքում ձեռք բերված երկուստեք համաձայնություն, ի օգուտ ընթերցողի ամրագրված փոխհամագործակցություն: Հրատարակչությունների մուտքը ուսումնական հաստատություն էլ ավելի է խթանում գրքերի շրջանառությունը ընթերցողների շրջանում: Իսկ ինչ վերաբերում է վարպետության դասերին, ապա կարելի է հստակ փաստել, որ դրանք ևս մեկ շարժառիթ են հանդիսանում ընթերցելու համար: Դրանք շնորհիվ արդեն վարպետացած ընթերցողը կարող է հստակ ասել, թե ինչու է ընտրում այս կամ այն գիրքը:
  
Ընթերցողը`անկախ տարիքից, անկաշկանդ ու առանց պարտադրանքի, կատարում է իր ընտրությունը. գնում է իր գիրքը: Իսկ ինչը կարող է լինել ավելի ուսումնական, ավելի ճանաչողական, եթե ոչ այն երևույթը, երբ սովորողը կարող է իր գրպանի գումարը օգտագործել գիրք գնելու համար:
 
Ի վերջո կարող եմ եզրակացնել, որ «Գրքի տոնը» ոչ ֆորմալ կրթության նոր բանաձև է: Կրթություն առանց սահամնների, առանց տաբուների: Բաց, ազատ, անկաշկանդ ու տոնական միջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր գիրքը