Thursday, November 26, 2015

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը` «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» նախագծի կազմակերպիչ

Արդեն մի քանի տարի է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը  կազմակերպում է «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» նախագիծը: Գրադարանը որպես կազմակերպիչ և ընթերցանության ջատագով`մի քանի օր շարունակ գրքի շուրջն է համախմբում ընթերցասերներին: Տարեցտարի մեծանում է «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» նախագծի սիրահարների թիվը, ինչի շնորհիվ սովորողները, դասավանդողները, ծնողները և Կրթահամալիրից դուրս գտնվող ընթերցասերները համալրում են իրենց անձնական գրադարանները նոր ու մատչելի գրքերով: Ցուցահանդես-վաճառքին զուգահեռ կազմակերպվում է մի շարք վարպետության դասեր: Գրադարան են հյուրընկալվում գրքի հեղինակներ, թարգմանիչներ, գրականախոսներգրականագետներ, ովքեր դասախոսություն կարդալով  տարբեր թեմաների շուրջ`խրախուսում են ընթերցանությունն ընդհանրապես: Գրադարանը կենսակերպ դարձնելով գրքի տոնը, կարողանում է ապահովել ընթերցանության զարթոնքը հասարակությունում:
 
Սակայն այս ամենը կյանքի կոչելու համար մեծ աշխատանք ու եռանդ է անհարժեշտ: «Տիգրան Հայրապետյան» գրադարանը հիանալի գիտակցելով գործի պատասխանատվությունն ու, միաժամանակնշանակալիությունը, անցավ գործի: Նախևառաջ կապերի հաստատում տարբեր հրատարակչությունների հետ: Բանակցությունների արդյունքում ձեռք բերված երկուստեք համաձայնություն, ի օգուտ ընթերցողի ամրագրված փոխհամագործակցություն: Հրատարակչությունների մուտքը ուսումնական հաստատություն էլ ավելի է խթանում գրքերի շրջանառությունը ընթերցողների շրջանում: Իսկ ինչ վերաբերում է վարպետության դասերին, ապա կարելի է հստակ փաստել, որ դրանք ևս մեկ շարժառիթ են հանդիսանում ընթերցելու համար: Դրանք շնորհիվ արդեն վարպետացած ընթերցողը կարող է հստակ ասել, թե ինչու է ընտրում այս կամ այն գիրքը:
  
Ընթերցողը`անկախ տարիքից, անկաշկանդ ու առանց պարտադրանքի, կատարում է իր ընտրությունը. գնում է իր գիրքը: Իսկ ինչը կարող է լինել ավելի ուսումնական, ավելի ճանաչողական, եթե ոչ այն երևույթը, երբ սովորողը կարող է իր գրպանի գումարը օգտագործել գիրք գնելու համար:
 
Ի վերջո կարող եմ եզրակացնել, որ «Գրքի տոնը» ոչ ֆորմալ կրթության նոր բանաձև է: Կրթություն առանց սահամնների, առանց տաբուների: Բաց, ազատ, անկաշկանդ ու տոնական միջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր գիրքը