Friday, January 30, 2015

Աշխարհագրություն

1. Գետի ակունքի բացարձակ բարձրությունը 3200 մ է, գետաբերանինը` 1650 մ, գետի երկարությունը ` 180 կմ է: Հաշվել գետի անկումն ու թեքությունը:
 (3200-1650)÷180= 8,6
Գետի անկում՝ 1550:
Գետի թեքություն՝ 8,6 մ/կմ

2. Քարտեզի մասշտաբը 1: 700.000 է, A ից B հեռավորությունը բնության մեջ`160 կմ է, որքան կլինի այն քարտեզի վրա:
160/700 000= 0, 0002286 կմ. = 22,86սմ.

3. Բացատրել անապատների առաջացման պատճառները:

Անապատացումը չորային շրջաններում մարդու գործունեության հետևանքով հողի բերրիության աստիճանական անկման, բուսական ծածկույթի նոսրացման (երբեմն անհետացման) շարժընթացների ամբողջություն է։ Անապատացման հիմնական պատճառներն են անտառապատ տարածքների կրճատումը, գերարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը, լճերի, գետերի, ջրային պաշարների անխնա օգտագործումից տեղանքի չորացումը, ստորերկրյա ջրերի բարձրացման պատճառով վարելահողերի աղակալումը, կանաչ գոտիների ոչնչացմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը և այլն։ Անապատացումը սպառնում է հատկապես սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող և քաղաքականապես անկայուն երկրներին։ Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիր է և ներառում է շրջական միջավայրում ընթացող անցանկալի և աղետաբեր շարժընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը։ Անապատեցման դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական պայմաններով և բնական պաշարների բացահայտված ներուժով։

4. Օվկիանոսի ափին օդի ջերմաստիճանը +270C է, որքան կլինի ջերմաստիճանը նույն պահին 3900մ բարձրության վրա:
28-(3900 x 6/1000)= +23,4C

5. Որ ջրային ավազաններով կանցնենք, եթե նավարկենք Բարսելոնայից Մուրմանսկ:
Միջերկրական օվկիանոս, Ջիբրալթարի նեղուց, Ատլանտյան օվկիանոս, Բասկյան ծովածոց, Լա-մանշ, Պա-դ-կալե նեղուցներ, Հյուսիսային ծով, Նորվեգական ծով, Բարենցի ծով։



No comments:

Post a Comment