Thursday, January 8, 2015

Ռեալիզմի դարաշրջանը և հայ ռեալիստները

Ռեալիզմ թարգմանաբար լատիներենից նշանակում է իրական: Ռեալիզմը կյանքի ճշմարտացի պատկերման գնահատման և մեկնաբանման նկատմամբ ուղղղություն է:  19-րդ դարի 20-50 ականներին հասարակական վերափոխումները գլխապտույտ ընթացք ստացան և արդեն Ռեալիստական գրականությունը և արվեստը հասան իենց ծաղկման գագաթնակետին:
Եթե ռոմանտիկները անտեսում և արհամարում էին իրականությունը, ապա ռեալիստները փորձում էին հասկանալ արդի ինդուստրիալ հասարակությունը: Ռեալիստները արվեստի գլխավոր դերը համարում էին հասարակական արատների քննադատությունը, դրանց վերհանումը և այդ ուղիով փորձում էին ազատվել դրանցից: Ստեղծագործական այս նոր պոռթկումը անվանվեց քննադատական ռեալիզմ: Կյանքը դիտելով իր անընդհատ շարժման, հակադիր կողմերի պայքրի մեջ, ռեալիստ գրողը ձգտում է ամենից առաջ օբյեկտիվորեն ներկայացնել նրա պատկերը, վերլուծել ու գնահատել նրա զարգացման տարբեր կողմերը: Ռեալիզմի մարմնավորած գեղարվեստական իդեալը ծնվում է ոչ թե երևակայությունից, այլ իրական կյանքի խոր ու լայն ըմբռնումից: Ընդհանրացնելով ռեալիստական արվեստի գիծը այդ, Բելինսկին ասել է. «Որտեղ կյանք այնտեղ էլ պոեզիա»: Ի տարբերություն ռոմանտիզմի, ռեալիստ գրողը դեպքերի ընթացքն ու կերպարները չի ենթարկում իր սյուբեկտիվ մղումներին, այլ նա աշխատում է ներկայացնել նրանց իրական սոցիալ -հոգեբանական բովանդաությունը: Ռեալիստական գրականության մեծագույն ձեռքբերումներից էր նաև կերպարն իր հատկանիշների ամբողջ բազմազանությամբ և բարդությամբ պատկերելը: Հաղթահարելով կլասիցիզմի և ռոմանտիզմի որշակի միակողմանիությունը՝  Ռեալիզմը հասավ բնավորությունների լիության և բազմազանության:
 
Հայ գրականության մեջ ռեալիստների շարքին են պատկանում Լևոն Շանթը, Գրիգոր Զոհրապը, Հակոբ Պարոնյանը:
  Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիսեսը համաշխարհային ռեալիստական գրականության իսկական գլուխգործոց է, որը լուսաբանում է  մարդկային իրական զգացմունքների, մտքերի, ցանկությունների, տենչանքների ու բարոյական արժեքների համատեղման անկարելիությունը: Պիեսը մեզ հնարավորություն է տալիս համոզվելու, որ Հին Աստվածերը միշտ էլ գոյություն կունենան, քանի որ նրանց մարդիկ միշտ հիշում ու երկրպագում են:  Մարդը տարբերվում է Աստծուց իր մարդկային հատկություններով, նա չի կարող ամբողջությամբ տրվել հոգևորին, չի կարող անտեսել աշխարհիկը,  քանի դեռ չի հագեցել մարմնականից ու մարդկային վայելքներից: Ըստ Լևոն Շանթի՝ ինքներս մեզ հետ կռվելու ու ինքներս մեզ հոշոտելու փոխարեն, ավելի լավ է հաշտվել այն փաստի հետ, որ երկրի վրա Աստվածներ չկան, իսկ երկնքում Աստվածները մեզ նման են:
  Հաջորդ ռեալիստը Գրիգոր Զոհրապ է: Նա նորավեպի այն վարպետներից է, որոնք բյուրեղացած ձևի մեջ հասել են հոգեբանության խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ բարձր աստիճանի հասցնելով իրապաշտությունը:
 Զոհրապի գրվածքները բաժանվում են մի քանի խմբի նա ունի սոցիալական պատկերներ, սիրային, խոհական-փիլիսոփայական:
  Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է: Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձինս Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ:


No comments:

Post a Comment