Monday, June 2, 2014

Հայ ավանդական կուսակցությունների և կոմունիստների փոխհարաբերությունները 1920-ական թվականներին:


Ի՞ՆՉ Է ԿՈՄՈՒՆԻԶՄԸ

Կոմունիզմին բնորոշ առանձնահատկություններն  ու նպատակներն  են  հանրային (ընդհանուր) սեփականություն, սոցիալական հավասարություն, մարդու բազմակողմանի զարգացման ու բարեկեցիկ կյանքի ապահովումը: Կոմունիզմը ենթադրում էր`
«Յուրաքանչյուրից` ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ պահանջմունքների», այսինքն` ամեն մարդ աշխատում էր այնքան, որքան ի վիճակի էր, որքան ներում էին իր մտավոր ու ֆիզիկական ունակությունները, բայց «վերցնում» այնքան, որքան իրեն հարկավոր էր: 
Կոմունիզմի առաջին փուլը սոցիալիզմն է` միջին բանվորական խավ ձևավորելը, իսկ բարձրագույն փուլը` հենց կոմունիզմը: Հայաստանում սոցիալիզմին հարող քաղաքական առաջին կուսակցությունը Հնչակյանն էր, որի առաջնային նպատակը երկրի ազատագրումն էր, իսկ հեռավորը` հասարակության մեջ դասակարգային հավասարության ստեղծումը: 
Կոմունիզմ (համայնավարություն) հասկացությունը  վերջնականորեն ձևավորվեց 1848թ., երբ հրատարակվեց Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի «Կոմունիստական կուսակցությունների մանիֆեստը»:

ԿՈՄՈՒՆԻԶՄԸ և ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1918-1920 թթ. Հայաստանը hայտնվել էր ներքին և hատկապես արտաքին քաղաքական տագնապալի վիճակում, վտանգված էր ժողովրդի ֆիզիկական գոյությունը: Հյուսիսից սպառնում Էր Խորհրդային Ռուսաստանր, Հարավ-արևմուտքից՝ Հանրապետության տարածք ներխուժած ու Ալեքսանդրապոլը գրաված քեմալական Թուրքիան, իսկ արևելքից՝ Նախիջևանի թուրքերն ու մուսավաթական Ադրբեջանի ասկյարներր: Հանգիստ չէին նաև երկրի ներսում բնակվող թուրքերր: Իրադրությունը թելադրում էր նոր մոտեցումներ: Հասարակական-քաղաքական շրջաններում առկա էր երկու տեսակետ. «Ոմանք անհրաժեշտ էին գտնում բոլոր կուսակցությունների լայն համախմբումր մի այնպիսի մարդու նախագաhությամբ, որր րնդունակ լիներ միացնել իր անձի շուրջ րոլոր քաղաքական հոսանքները և կարողանար վստահություն ներշնչել թուրքերին: Ուրիշները օգտակար էին համարում «ձախակողմյան» կառավարության կազմությունը, որպեսզի հնարավոր լինի  համընդհանուր լեզու գտնել բոլշևիկների հետ:
  1920 թվականի աշնանը այս հակասությունները, իրարամերժ մոտեցումներն  ավելի սրվեցին: Հատկապես ընդգծվեցին թուրքամետ ու ռուսամետ հոսանքների կողմնորոշման տարբերությունները:
1920 թ. նոյեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության խորհրղարանի արտակարգ նիստում, որն ընթանում էր Ամերիկայից նոր վերադարձած Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ, Համո ՕՀանջանյանի Բյուրո-կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը: Այն ընդունվում է ձայների մեծամասնությամբ 34 կողմ և մեկ ձեռնպահ: Նիստում ձայների նույն հարաբերակցությամբ վարչապետ է ընտրվում խորհրդարանի անդամ, Հ. ՕՀանջանյանի կառավարության գյուղատնտեսության և պետական գույքի նախարար Սիմոն Վրացյանը:
Նա վկայում է, որ առաջարկը եղել է անսպասելի, ինքն այն ընդունել և համաձայնություն է տվել, որովհետև դա կուսակցության որոշումն է և ինքը պարտավոր է ենթարկվել կարգապահությանը: ԽորՀրդարանի նիստում նորընտիր վարչապետը հանդես է գալիս կարճ ելույթով. «Ես գիտակցում եմ, թե քաղաքական այս բացառիկ պայմաններում Խորհրդարանն ինչպիսի ծանր բեռ է դնում իմ ուսերին: Իմ կազմելիք կառավարությունը հաջողություն կունենա, եթե երկիրը և Հայաստանի գերագույն օրենսդրական մարմինը լինեն նրա հետ: Ես հավատացած եմ, որ ձեր և երկրի աջակցությամբ կհաջողվի մեզ տագնապալի այս վիճակից դուրս գալ պատվով: Իմ կողմից ես խոստանում եմ թափել ամեն ճիգ և ոչինչ չխնայել մեր Հանրապետության բարգավաճման համար: Խնդրում եմ 24 ժամ միջոց տալ կառավարության կազմը ձեզ ներկայացնելու համար»:
Հաղորդ օրր, նոյեմբերի 24 ֊ին, Ս. Վրացյանն hաստատման է ներկայացնում իր կառավարության կազմը: Ինքը Վրացյանը, բացի վարչապետի պաշտոնից, ստանձնում է նաև արտաքին գործոց նախարարի պաշտոնը: Մնացյալ պաշտոններր բաշխվում են հետևյալ կերպ, ռազմական նախարար՝ Դրաստամատ Կանայան, արդարադատության նախարար՝ Ա. Խոնդկարյան, ֆինանսների՝ Հ. Տերտերյան, գյուղատնտեսության և աշխատանքի՝ Ա. ՀովՀաննիսյան, հանրային կրթության՝ Վ. Մինախորյան:
Ս. Վրացյանը նիստում ներկայացնում է նաև կառավարության հայ-տարարադիրը (դեկլարացիան) վերլուծելով ու գնահատելով անցյալում տարվող քաղաքական կուրսր, բնութագրելով ստեղծված իրավիճակը և ներկայացնելով կառավարության ծրագիրը Հանրապետության ներքին կյանքի և արտաքին հարաբերությունների վերաբերյալ, նա իրավացիորեն կարևորագույը համարում է խաղաղության, հաշտության հաստատումը թուրքերի և հարևան երկրների հետ. «Եվ այսպես երկիրն ապրում է ներքին ծանր տագնապ, որ ավելի ևս սաստկանում է արտաքին դժվարությունների պատճառով: ...Մեր գործունեության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Տաճկաստանի հետ և համերաշխության ու խաղաղ համակեցություն բոլոր հարևան ժողովուրդների հետ»:
Կառավարության վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, որի ընթացքում օրենքներ են ընդունվել Գուրգեն Մուրադյանին ներում շնորհելու, զորացրվողների տարիքային երկու խմբերին ևս երեքը 33, 34 և 35 տարեկանների խմբեր ավելացնելու մասին: Հաստատված օրենքի համաձայն բանտարկությունից ազատ են արձակվել քաղաքական բոլոր կալանավորները: Այս վերջին օրենքն ընդունվել է բոլշևիկների հարկադրանքով: 1920 թ. նոյեմբերի 28-ին խորհրդային Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Բ. Լեգրանը բողոք է հղել ՀՀ կառավարությանը առ այն, որ Հանրապետության կոմունիստները ենթարկվում են հալածանքների: Հայկական կողմը քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: Ռուսական կողմը ևս խոստացել էր ազատ արձակել խորհրդային Ռուսաստանում ու Ադրբեջանում բանտարկված դաշնակցականներին, բայց խոստումը մնացել է թղթի վրա:
1920 թ. նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետությանը գլխովին պարտության մատնած և Ալեքսանդրապոլում տեղակայված թուրքական զորքերի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան ներկայացրեց իր վերջին վերջնագիրր, որի պահանջներն ավելի խիստ էին ու դաժան, քան նախորդներինը: Վերջնագրի ժամկետը լրանում էր նոյեմբերի 25-ին ժամը 6:45-ին: Հաշտության բանակցությունները նախատեսվում էր սկսել նոյեմբերի 24-ի երեկոյան: Որպես այս և Ռուսաստանի հետ տարվող բանակցությունները սկսելու նախապայման թե´ քեմալական Թուրքիան, թե՛ բոլշևիկյան Ռուսաստանը հայկական կողմից պահանջում էին հրաժարվել Սևրի  պայմանագրից, որր բազմիցս արծարծվել էր հայ-թուրքական և հայ-ոուսական բանակցություններում: Այդ կապակցությամբ Ա. Վրացյանը գրում է. «...փոխանակ Սևրի դաշնագրի իրագործման, Հայաստանն ունեցավ նոր պատերազմ փաստորեն երկու ճակատի վրա Թուրքիայի և Ռուսաստանի հետ»:
Նոյեմբերի 6-ի Ստալինին hղած Չիչերինի հեռագրից պարզվում է, որ Տրոցկին դեմ չէր «սովետիզացիայի» նպատակով Հայաստան զորք ուղարկելուն, բայց հարցր նախ պետք է լուծվի քաղաքականապես: Հեռագրից պարզվում է նաև մի կարևր հանգամանք. Հայաստանը միջնորդության խնդրանքով դիմել է Խորհրդային Ռուսաստանին: Վերջինս կատարում է միջնորդական առաքելության առաջին քայլը՝ Չիչերինը հեռագրով հրահանգում է Հայաստանում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցչին քեմալականներին զենք մատակարարել միայն այն դեպքում, եթե Հայաստանը Ռուսաստանի միջնորդությունն ընդունի առաջարկված պայմաններով և եթե թուրքերը սլարտավորվեն Բաթումից դուրս մղել Անտանտի զորքերը վերջինիս Բաթում մտնելու դեպքում:
 Թուրքերի հետ առայժմ չխոսել մինչև 1914 թ. սահմանը նրանց նահանջի մասին, այլ միայն բանակցել հարձակումը կասեցնելու և զինադադարի մասին: Ռուսաստանն ընդունում է միջնորդական պարտավորությունը Հայաստանի և Թուրքիայի միջև և Բ. Մդիվանիին նշանակում է իր լիազոր ներկայացուցիչը, որին գործուղում է ռազմական գործողությունների շրջանը միջնորդական առաքելությունը գործադրելու նպատակով: Թուրքական բանակի առաջխաղացումը, համաձայն Մդիվանիի հաղորդման, նոյեմբերի 12-ին շարունակվում է և միայն 13-ին, Ռուսաստանի միջնորդության շնորհիվ այն դադարեցվում է: Ստալինը Լենինին տեղեկացնում է Մդիվանիին տված հրահանգների մասին, միաժամանակ հայտնելով, որ պարտավորեցրել է վերջինիս ուշադրության կենտրոնում պահել մասնավորապես Բաթումի օկրուգը, հին սահմանի հարցը ուղղակիորեն չբարձրացնել, սահմանափակվել խառը հանձնաժողովի կազմակերպմամբ և դրանում բոլշևիկների մասնակցությամբ, պառակտել դաշնակցությունը ներսից, աշխատել վերջինիս ձախ թևն ընդգրկել Հեղկոմի կազմում:
1920 թ. դեկտեմբերի 1 -ին Լեգրանը Հայաստանի կառավարության նախագահին է հանձնում հետևյալ գրությունը. «Վկայակոչելով երեկ տեղի ունեցած մեր խոսակցությունն ընկ. Դրոյի ներկայությամբ, նկատի ունենալով ՌԿԿ ԿԿ ըդունած որոշումը Սոցիալիստական Խորհրդային անկախ Հայաստանի Ռագմա-Հեղափոխական ժամանակավոր կոմիտե կազմավորելու մասին, անհրաժեշտաբար հաստատում եմ պարզելու Հայաստանի ներկա կառավարության վերաբերմունքը Հայաստանում խորհրդային իշխանություն ստեղծելու հարցի վերաբերյալ: Հայաստանի Հեղկոմը իմ ստացած տեղեկությունների համաձայն, մտել է Հայաստանի սահմանները:
 Հայաստանում ՌՍՖՍՌ լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրան»:
Վերջնագրի տեսքով ներկայացված այս հայտարարությունը ևս, ինչպես նախորդ դեպքերում, քննարկվում է Խորհրդարանի դաշնակցության խմբակցության դեկտեմբերի 1-ի երեկոյան վերջին նիստում: Վերջնական որոշում է ընդունվում իշխանությունը հանձնել Դրոյին իբրև զորաբանակի  րնդՀանուր հրամանատարի և նրան խորհրդական-կոմիսար նշանակել Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Սիլինին: Լեգրանն այդ լուրը դեկտեմբերի 2-ին ռադիոհեռագրով հաղորդում է Օրջոնիկիձեին: Դեկտեմբերի 2-ին կողմերր ստորագրում են երկու փաստաթուղթ, որոնցից մեկր կոչվում է ակտ, հայտնի է հայերեն և ռուսերեն տպագիր օրինակներով, մյուսը հայ-ռուսական համաձայնագիր: Նախքան ակտը կազմելը, ըստ Վրացյանի, կնքվել է համաձայնագիր ՌՍԴԽՀ և Հայաստանի կառավարության միջև: Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել են Դրոն և Հ. Տերտերյանը, Խորհրդային Ռուսաստանի կողմից Լեգրանր: Ակտի բովանդակությունր հեռագրով հաղորդվել է տեղական իշխանություններին, նաև Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Տ. Բեկզադյանին:
Ս. Վրացյանի կառավարության կողմից ընդունված վերջին փաստաթուղթր, ըստ էության, հրաժարականի հայտարարություն է:
2 դեկտեմբերի 1920 թ., Երևան
ԱԿՏ
Ւ նկատի ունենալով արտաքին հանգամանքների շնորհիվ երկրում ստեղծված կացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 1920 թ. դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց հրաժարվել իշխանությունից և հանձնել զինվորական ու քաղաքացիական բովանդակ իշխանությունր զորաբանակի րնդհանուր հրամանատարին, որպիսի պաշտոնում նշանակել ռազմական նախարար Դրոյին:
Նախարարների խորհրդի նախագահ՝ Ս. Վրացյան
Նախարարներ Ա. Հովհաննիսյան, Ա. Խոնղկարյան, Հ . Տերտերյան, Ղ.Կանայան»:
  Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Ս.Վրացյանր սույն հայտարարություն-ակտով ավարտում է 10 օրյա իր վարչապետության շրջանը ե փակում ՀԱՀ պատմության վերջին էջր: Ւ մի բերելով Ա. Վրացյանի վարչապետության շրջանի վերաբերյալ վավերագրերի, տպագիր աղբյուրների նյութերն ու փաստերր, գալիս ենք հետևյալ եզրակացության.
1. Ս. Վրացյանր վարչապետի պաշտոնն ստանձնեց Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին ծանրագույն պայմաններում:
Երկրի Հյուսիսային դարպասը պաշարել էր բոլշևիկյան Ռուսաստանր, իսկ Հարավում քեմալական զորքերր, գրավելով Կարսի մարզն ամբողջովին, հասել էին Ալեքսանդրապոլ և ծանր պահանջներով վերջնագրեր էին ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Ս.Վրացյանի կառավարության ընդունած օրենքները քաղաքական բնույթ ունեին և երկրի ներքին կյանքում գործնական որևէ նշանակություն չունեցան:
3. Արտաքին քաղաքականության ասպարեզում Վրացյանի գերխնդիրն էր կանգնեցնել թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Երևան և լեզու գտնել Խորհրդային Ռուսաստանի հետ, դրանով իսկ փրկել մնացած տարածքն ու ժողովրդին վերջնական կործանումից:
4. Թեև Հայաստանի ճակատագիրր կանխորոշված էր քեմալական Թուրքիայի ու բոլշևիկյան Ռուսաստանի համաձայնեցված քաղաքականությամբ, այնուամենայնիվ, Վրացյանին հաջողվում է դեկտեմբերի 2-ին կնքված hայ-թուրքական hաշտության պայմանագրով ու hայ-ռուսական hամաձայնագրով կանխել Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնացող մահացու վտանգը:
ՎԵՐՋԱԲԱՆ
 Երկրի ներքին կյանքում դեռևս գոյություն ունեցող ռազմական կոմունիզմի քաղաքական կիրառումը, որոշ դժգոհություն էր առաջացրել աշխատավոր գյուղացիության մեջ,սուր բնույթ էր ընդունել դասակարգային պայքարը ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղում: Չնայած փետրվարյան ավանտյուրայի լիկվիդացումով սովետական իշխանությունը ջախջախիչ հարված էր հասցրել սոցիալիզմի թշնամիներին՝ դաշնակցականներին, էսեռներին, մենշևիկներին, սպեցիֆիկներին և հակասովետական մյուս տարրերին, սակայն դրանց թաքնված մնացորդները, օգտագործելով հանրապետության ներքին տնտեսական-քաղաքական դժվարությունները, միանալով կուլակային ուժերին, կատաղի պայքար էին տանում սովետական իշխանության դեմ:
Այսպիսով, Սովետական Հայաստանում ռազմական կոմունիզմի քաղաքականության կիրառումն ավելի բարդացրեց հանրապետության առանց այն էլ տնտեսական և քաղաքական ծանր վիճակը։ Փետրվարյան հակասովետական խռովությունը ճնշելուց հետո ՀԿԿ Կենտկոմից և Հայաստանի կառավարությունից բավականին ժամանակ և ջանքեր պահանջվեցին հանրապետության ներքին քաղաքականության բնագավառում տեղ գտած բացերն ու դրանց բացասական հետևանքները վերացնելու համար։ Ռազմական կոմունիզմի վերացումը, ներման մասին դեկրետները և նոր տնտեսական քաղաքականության կիրառումը հող ստեղծեցին հանրապետության ժողովրդական տնտեսության հետագա վերականգնման համար։
Աղբյուրներ: Գրքեր՝  Սիմոն Վրացյան- «Հայաստանի առաջին հանրապետություն», Հայ ժողովրդի պատմություն, Լեո

Սովորող՝ Նելլի Գսպոյան
Դասավանդող՝ Վահրամ Թոքմաջյան



No comments:

Post a Comment