Friday, May 15, 2015

Ակսել Բակունց: Ստեղծագործությունների վերլուծություն

  Ակսել Բակունցը հայ խորհրդային գրող, բանասեր, թարգմանիչ է:
  Ակսել Բակունցը երկար խոսել չէր սիրում, վիճում էր հազվադեպ, բայց` անզիջում, շիտակ ու աննահանջ:
  Երբ բարձր տրամադրություն էր ունենում, երգում էր Կոմիտասի երգերից: Խմում էր առիթից- առիթ: Սիրում էր գյուղը:
Ուսումնասիրելով Ակսել Բակունցի կյանքը՝ գտել եմ այս հետաքրքիր դրվագը.

- Իմ բոլոր պատմվածքները մինչև թղթին հանձնելը մտքումս գրել եմ ձի նստած` գյուղից գյուղ շրջելիս,- ասում էր նա:
Զբոսնելիս կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր:
- Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ,- հպարտանում էր Բակունցը:
  Նրա պատմվածքներում պատկերված են իր հայրենի երկիրն ու նրա մարդիկ: Բակունցի ստեղծագործություններում գերակշռում են գունեղ ու կենդանի բնապատկերները:
  Բակունցի «Միրհավ» ստեղծագործության առանցքային նախադասությունն է՝
«Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր»: Նա միրհավին համեմատում է Սոնայի հետ, ով հեռացավ թողնելով միայն տխրություն:
  Բակուցնի «Սպիտակ ձին» պատմվածքի սպիտակ ձիու խորհրդանշությունը կայանում է իր հավատարի լինելու հետ: Սակայն բոլոր լավ ու առողջ ձիերին իշխանությունը վերձնում է:
  Բակունցի ստեղծագործություններում կարող ենք գտնել մի շարք համեմատություններ: Առանձնացրել եմ «Ալպիական մանուշակ» ստեղծագործության միջի համեմատությունները:
«Ցողունը՝ կաքավի ոտքի պես կարմիր» , «մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ա֊մայի ձորը»,
«Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում
երբ ծուխն ամպի պես բարձրանում էր»,
«Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում»,
«ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը»,
«Խանդը կայծակի պես փայլատակեց մռայլ հնձվորի սրտում»,
«Կաքավաբերդի գլխից ամպը խխունջի պես սողաց դեպի վրանները»,
«ծուխը ձգվում է կապույտ երիզի նման»,
«Ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը
մարդը գազազած արջի նման ոստյուն արեց»։
  Բակունցը շատ էր սիրում իր հայրենի երկիրը, նրա մարդկանց, բնությունը, հող ու ջուրը:        Բակունցը, տեսնելով հայ ժողովրդի ծանր վիճակը, տասնութ տարեկանում թողնում է իր աշխատանքը և դառնում կամավորական բանակի զինվոր Էրզրումի ճակատում: Բակունցը ապրում է ծանր ողբերգություն հայրենիքի մեծ կորուստների համար:
Դեռևս 1930 - ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել շատերի հետ նաև Բակունցին: Ինչպես ինքն էր գրում, նրան մեղադրում էին «մահացու բոլոր մեղքերի մեջ»: Մեծ գրող, արվետագետ Բակունցը դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում 1937 թ.:

No comments:

Post a Comment