Friday, May 15, 2015

Չարենցը քաղաքականության մեջ

Չարենցի ոչ միայն գրող է, այլ նաև քաղաքական գործիչ, քանի որ մոտ է եղել քաղաքականությանը, և իր տեղծագործություններից մի քանիսը հենց քաղաքական ասպեկտից են:
«Կապկազ-թամաշա» » պիեսում  Չարենցը նկարագրում է  հայերին միջազգային քաղաքական բեմերում, ովքեր միշտ ծաղրածուի դերում են ու սպասում են այն երևակայելի ձեռքին, որը պետք է պաշտպանի նրանց ու ազատագրի Հայրենիքը: Չարենցը հիանալի հասկանում էր, որ այդ օգնության ձեռքը ոչ միայն մեր կողմը չի շրջվելու, այլ նաև
առիթը բաց չի թողնելու ապտակելու համար:
«Դանթեական առասպել» պոեմում  Չարենցը ներկայացնում է մշտական ու անավարտ պատերազմը, որտեղ  հաղթողներ ու պարտվողներ չկան,  քանի որ բոլորն էլ պատերազմի զոհեր են: Չարենցը պոեմում նկարագրում է մարդկանց ձեռքով ստեղծված գեղեցիկ աշխարհը, խաղողի այգիները, քաղաքները, տները, մյուս կողմից պատկերում է կյանքի սպանությունը, մարդու կործանումը: Տեսնելով պատերազմի անթաղ դիակները, ամայացած գյուղական խրճիթները՝ պոեմի հերոսը կանգնում է ճակատագրական հարցերի առաջ:
    «Խմբապետ Շավարշը» պոեմը քաղաքակնության մեջ գտնվող այն անհատների մասին է, ովքեր կեղծ հարաբերություններ են պահպանում՝ հանուն շահի: Իշխանությունը ուժեղների ձեռքին է ու չենթարկվել ուժեղներին չես կարող, քանի որ չես ունենա քո դիրքն ու պաշտոնը, իսկ այդ ուժեղներն էլ ենթարկվում են իրենցից ավելի ուժեղներին և այդպես շարունակ:

«Մահվան տեսիլ» բանաստեղծության մեջ Չարենցը ասում է, որ փոշմանել է, որ հայտնվել է քաղաքականության մեջ, քանի որ դա միայն իր լավ ու թեթև կյանքը դարձրել է ծանր ու ստիպել իրեն ոչնչանալ: Չարենցը իրեն մեղավոր է զգում ժողովրդի առջև, որ չկարողացավ իր խոստումները կատարել և չվերադարձրեց ժողովրդին իր խոստացած լավ ու թեթև կյանքը:

No comments:

Post a Comment