Saturday, May 16, 2015

Հովհաննես Թումանյան։ Կենսագրություն

Հովհաննես Թադևոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ է։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսի
սյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաև «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 և 1911) ու բանտ նետվում:
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

«Անուշ» պոեմի վերլուծություն

  Թումանյանի «Անուշ» պոեմը մի անկեղծ, բայց նույնքան դժբախտ սիրո մասին է։ Պոեմի հերոսները՝ Անունշն ու Սարոն զոհ են դառնում այդ ժամանակվա սովորույթներին։ Նրանց սիրուն դեմ էին բոլորը։ Դեմ էին Անուշի՝ մայրը, հայրը, եղբայրը։ Թերևս այդ ամենին Անուշը չէր դադարում սիրել, հանդիպել նրա հետ, զրուցել, լինել նրա կողքին։ Եղբայրը՝ Մոսին դարձավ այն մեղավորը, ով վերջնականապես բաժանեց այդ երկու սիրահարներին։ Կոխի ժամանակ Սարոն տեսնելով Անուշին և ոգևորվելով՝ Մոսիի մեջքը խփեց գետնին, որը պատվի ոտնահարում էր։ Ու քանի որ դա չէր կարող հանդուրժել Մոսին, որոշում է սպասնել Սարոյին ու ամեն գնով թույլ չտալ իր և քրոջ սիրավեպը շարունակվելուն։ Սարոն շատ լավ հասկանալով, որ չի կարող լինել Անուշի հետ, և որ բոլորը դեմ են նրանց, որոշում է փախչել Անուշի հետ։ Սակայն որոշ ժամանակ անց Անուշը ետ վերադառնալով արժանանում է բոլորի կողմից քարկոծմաը։ Իսկ Մոսին չմոռանալով իր արժանապատվությունը և թույլ չտալով, որ այն ոտնահարեն սպասում է Սարոյին, դժբախտացնելով նաև քրոջը։ Անուշը խելագարվում է և իրեն նետում Դեբեթ գետը։
  Այս պոեմում թերևս առաջին հայաքից կարող ենք միայն մեղադրել Մոսիին, սակայն բոլորն էլ այստեղ զոհ են։ Մոսին դարձել էր սովորույթների ու բարքերի զոհը և չկարողանալով ազատվել այդ կապանքներից, նա անում էր քայլեր, որը այդ ժամանակաշրջանում միգուցե և կոչվում էր «ճիշտ»։
  Ցավոք Հայաստանում դեռ կան սովորույթներին ու բարքերին զոհ դարձած մարդիկ։ Եվ ինչո"ւ դուրս չգալ այդ կապանքներից, այդ բարքերից, որոնք կապել են մարդկանց ձեռքրը, որոնք պատճառ են հանդիսանում մարդկանց անել այն ինչ իրենք չեն ցանկանում ու առավել ևս դժբախտություն է պատճառում նրանց։ 

Friday, May 15, 2015

Չարենցը քաղաքականության մեջ

Չարենցի ոչ միայն գրող է, այլ նաև քաղաքական գործիչ, քանի որ մոտ է եղել քաղաքականությանը, և իր տեղծագործություններից մի քանիսը հենց քաղաքական ասպեկտից են:
«Կապկազ-թամաշա» » պիեսում  Չարենցը նկարագրում է  հայերին միջազգային քաղաքական բեմերում, ովքեր միշտ ծաղրածուի դերում են ու սպասում են այն երևակայելի ձեռքին, որը պետք է պաշտպանի նրանց ու ազատագրի Հայրենիքը: Չարենցը հիանալի հասկանում էր, որ այդ օգնության ձեռքը ոչ միայն մեր կողմը չի շրջվելու, այլ նաև

Ակսել Բակունց: Ստեղծագործությունների վերլուծություն

  Ակսել Բակունցը հայ խորհրդային գրող, բանասեր, թարգմանիչ է:
  Ակսել Բակունցը երկար խոսել չէր սիրում, վիճում էր հազվադեպ, բայց` անզիջում, շիտակ ու աննահանջ:
  Երբ բարձր տրամադրություն էր ունենում, երգում էր Կոմիտասի երգերից: Խմում էր առիթից- առիթ: Սիրում էր գյուղը:
Ուսումնասիրելով Ակսել Բակունցի կյանքը՝ գտել եմ այս հետաքրքիր դրվագը.

19-20-րդ դարերի պոեզիան՝ Նալբանդյան, Դուրյան, Մեծարենց, Վարուժան

Միքայել Նալբանդյանը հայ գրող և բանաստեղծ է։
Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերելՊատկանյանի շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց՝ փախավ Մոսկվա և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։

Հայ հին գրականությունը. պատմագրություն և բանահյուսություն, «Սասունցի Դավիթ»

Հայ գրականություն
Հայ գրականությունն աշխարհի ամենահին գրականություններից է: Սկզբնավորումից մինչև օրս այն անցել է զարգացման մի քանի շրջան: Առաջին մեծ շրջանը կոչվում է հայ հին կամ հայ միջնադարյան գրականություն և ընդգրկում է V-XVIII դարերում ստեղծված բոլոր այն գրվածքները, որ ունեն գրական որոշակի արժեք: Մինչև հայ տպագրության գյուտը (XVIդ.) գրավոր երկերը պահպանվում և ընթերցողին էին հասնում ձեռագրերով՝ արտագրվելով ու տարածվելով: Գիրք գրողը, գրվածքի հեղինակը հաճախ կոչվում էր մատենագիր, իսկ գրականությունը՝ մատենագրություն: Հայ գրականության սկզբնավորումն առնչվում է մի այնպիսի բախտորոշ իրադարձության, ինչպիսին է ազգային գրերի գյուտը: Հայոց գրերն ստեղծվեցին հանճարեղ գիտնական, հայագիր դպրոցի հիմնադիր-ոաուցիչ, գրող ու թարգմանիչ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով:
XII դարի կեսերից հայ գրականության մեջ աստիճանաբար տեղի են ունենում նկատելի փոփոխություններ, որոնք գրական ստեղծագործությանը հաղորդում են բովանդակության և ձևական կառույցների բազմազանություն:

Friday, May 1, 2015

Հրաժեշտ չեմ տալիս

     Չեմ կարողանում հիշել, թե ինչպես ամեն ինչ սկսվեց: Սկզբում շարքային ընթերցող էի, ով գրադարանը պատկերացնում էր գրքերի պահոց, որտեղից կարելի էր միայն գիրք կարդալ. Բայց հետո… Հետո ամեն ինչ փոխվեց, ես փոխվեցի ու փոխվեց իմ մտածելակերպը: Սկսեցի կամաց-կամաց գիտակցել, որ մեր գրադարանը ամենևին ցուցադարան չէ, իսկ գրքերը ցուցանմուշներ, որ դրանք չեն արխիվանում պ
ահեստներում փակված մնալու պատճառով, այլ մաշվում են, քրքրվում ընթերցողների ձեռքերում: Ամեն ինչ փոխվեց, երբ ես իմ աչքերով տեսա, թե ինչպիսի սրտացավությամբ են մեր գրադարանավարուհիները վերաբերվում յուրաքանչյուր գրքի խնամքին: Սկսեցի հասկանալ, որ գրադարան մտնող յուրաքանչյուր սովորողի համար, որքան հարազատ է դառնում այդ միջավայրը: Այդպես սկսվեց ու կատարելագործվեց ամեն ինչ: Օրեցօր ավելի ու ավելի էի կապվում գրադարանի հետ ու հմտանում գրադարանային գործում: Օրեցօր գիտակցում էի, որ քիչ-քիչ վերածվում եմ փոքրիկ գրադարանավարուհու:
    
  Հիմա ինձ համար գրադարանը ներմուծող, արդյունահանող, արտահանող հսկայական գործարան է: Այստեղ ստեղծվում են այնպիսի արժեքներ, որոնց օգնությամբ դաստիարակվում են ընթերցասեր ու ուսումնատենչ սովորողներ: Այստեղ են ծագում ամենաէկզոտիկ գաղափարները, ամենաարտասովոր մտքերը, այստեղ են կայանում ամենասրտագին համագործակցությունները, ամենաջերմ զրույցներն ու քննարկումները: Այս հսկայական գործարանի աշխատակիցները և Գրադարանի աղջիկներն են ձեռնարկում նոր մեթոդներ, ստեղծում արդիական Գրադարան:

  
Սովորեցի, աշխատեցի, ապրեցի գրադարանում: Կուտակեցի գիտելիքներ, հմտություններ, աշխատանքային փորձ, մասնագիտացա գրադարանային գործունեության մեջ: Հիմա եկել, հասել եմ ավարտական շրջանին, բայց կարող եմ համոզված ասել, որ այս վերջը միայն փաստաթղթերում է, իսկ իրականում դա նոր սկիզբ է: Գրադարանի շնորհիվ հասկացա, թե ինչ եմ ուզում, ուր եմ գնալու, որտեղից եմ սկսելու իմ կարերիան: