Thursday, December 26, 2013

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ .Պոլսի Պեշիկթաշ թաղամասում: Հայրը, Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը, Էֆթիկ հանըմը , Մալաթիայից էր:
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում . 1870 - ին մահանում է Խաչիկ էֆենդին: Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների, Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ: Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում: Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը`
ոտանավորներ, հաջող շարադրություններ:
Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 - ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը . Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսեւորեց իրեն իբրեւ ազգի ճակատագրով մտահոգ անհատ: 1880- ական թվականների սկզբներին, մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ, Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը:
1883 թ. նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունտ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ: 1885 թ. հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը ` «Անհետացած սերունդ մը» վերնագրով: 1887 - ին վեպը տպագրում է առանձին գրքով:
1888 թ. Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ:
1889 թ. ծնվում է Զոհրապի անդրանիկ որդին, Լեւոնը , 1891 - ին, ավագ դուստրը, Դոլորեսը, 1892 - ին, կրտսեր որդին, Արամը և 1896 - ին, կրտսեր դուստրը, Հերմինեն:
1892 թ. Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է « Մասիս » ազգային , գրական , քաղաքական հանդեսը: Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր . 1893 - ին հանդեսը դադարում է լույս տեսնել .
Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880 - ական թվականների վերջերին և 1890- ականների սկզբներին «Արեւելք» օրաթերում, ապա «Մասիս» - ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը: Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թթ .. Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը: «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ` ճանաչվելով իբրեւ գրող և հրապարակախոս:
Կոստանդնուպոլսում Զոհրապը , որպես իրավաբան - փաստաբան , հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ. տիրապետելով ֆրանսերենին , շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առեւտրական առաջին դատարանում: Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ - խորհրդականը: Օգտվելով այդ հանգամանքից: ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթեւեկելու իրավունք:
1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր . Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում , ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար: Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ».
Զոհրապը հարգված և երեւելի անձնավորություն էր երկրի թե ազգային, և թե համընդհանուր հասարակական - քաղաքական, մշակութային կյանքում:
Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջեւ ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արեւմտահայերի, Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր: Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր: Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա: Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար: Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24 - ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը: Զոհրապը ամեն ջանք գործադրեց , ազատելու անմեղ ազգակիցներին: Նա դիմեց պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում, ներքին գործոց նախարար Թալեաթ փաշայի, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշայի: Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ:
Սակայն շուտով Զոհրապին եւս ձերբակալեցին: Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին:
1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին դաժանորեն սպանվեց Գրիգոր Զոհրապը:



No comments:

Post a Comment