Tuesday, October 8, 2013

Կարդալով «Օտար»-ը

«Օտար»-ը ինձ համար բացառիկ և յուրօրինակ ստեղծագործություն է: Մարդկային կյանք, որն իր էության պատճառով, օտարացավ մյուսներին, հասկանալ, թե նա ի՞նչ է մտածում, ի՞նչ է զգում և ինչո՞ւ է այդպես վարվում, իհարկե չենք կարող, ինչպես շատ անգամ չենք կարողանում հասկանալ մեր շուրջը գտնվող մարդկանց քայլերն ու մտածելակերպը:
Պարոն Մյորսոն՝ «Օտար»-ի գլխավոր հերոսը կամ հենց ինքը օտարը, ինչպես գրքի մարդկանց, այնպես էլ ինձ համար անհասկանալի քայլեր է անում: Նա հայտնվում է բանտում մարդասպանության համար, բայց դա այն միակ ու հիմնական պատճառը չէ, որի համար նրան դատում են մահվան, այլ
փորփրելով նրա կյանքը, բացահայտելով նրա մասին տեղեկություններ, իմանում են, որ նա իր մորը գցել է ծերանոց, որ մոր մահվան ժամանակ չի թափել ոչ մի կաթիլ արցունք: Հաջորդ օրը գնում է լողափ իր ընկերուհու՝ Մարիի հետ, զվարճանում: Մի՞թե դա ճիշտ պահելաձև է: Ինձ համար և կարծում եմ, որ շատերի համար դա ոչ բնական վարքագիծ է, սակայն դատապարտել մարդուն իր այդպիսի վարքի համար, կարծում եմ, որ շատ սխալ է: Ճիշտ է, նրա պահվածքը ոչ բարոյական ու հասարակության կողմից անընդունելի է, համենայնդեպս նա չի վնասել ոչ ոքի՝ իրեն այդպես պահելով: Բացի այդ՝ կարծում եմ, որ, եթե նա, չզգալով ոչ մի տխրություն, կեղծավորություն աներ, ապա դա ավելի վատ բան է, քան լինել այնպիսին,ինչպիսին որ կաս: Ի վերջո՝ ի՞նչ տարբերություն, թե նա կլացի մոր մահվան համար, այն պատճառով, որ իրեն հասարակությունը չմեղադրի և սրտի խորքում ոչինչ էլ չի տխրեցնի նրան, թե նա չի լացի և կներկայանա հասարակությանն այնպիսին, ինչպիսին, որ կա: Արդյունքում երկուսն էլ նույն բանն է: Իսկ ինչու դատապարտել նրան, եթե նա ոչ մի մեղք չի գործել: Ի վերջո, կարծում եմ, որ դա հենց իր խնդիրն է և, որ նա ինքն իրեն կարող է միայն մեղավոր համարել: Ավարտելով խոսքս՝ կցանկանամ ասել, որ եթե մարդու վարքագիծը, չի վնասում մյուսներին, ապա նրան դատելու իրավունք չունի ոչ ոք, բացի ինքն իրենից:

No comments:

Post a Comment