Saturday, May 16, 2015

«Անուշ» պոեմի վերլուծություն

  Թումանյանի «Անուշ» պոեմը մի անկեղծ, բայց նույնքան դժբախտ սիրո մասին է։ Պոեմի հերոսները՝ Անունշն ու Սարոն զոհ են դառնում այդ ժամանակվա սովորույթներին։ Նրանց սիրուն դեմ էին բոլորը։ Դեմ էին Անուշի՝ մայրը, հայրը, եղբայրը։ Թերևս այդ ամենին Անուշը չէր դադարում սիրել, հանդիպել նրա հետ, զրուցել, լինել նրա կողքին։ Եղբայրը՝ Մոսին դարձավ այն մեղավորը, ով վերջնականապես բաժանեց այդ երկու սիրահարներին։ Կոխի ժամանակ Սարոն տեսնելով Անուշին և ոգևորվելով՝ Մոսիի մեջքը խփեց գետնին, որը պատվի ոտնահարում էր։ Ու քանի որ դա չէր կարող հանդուրժել Մոսին, որոշում է սպասնել Սարոյին ու ամեն գնով թույլ չտալ իր և քրոջ սիրավեպը շարունակվելուն։ Սարոն շատ լավ հասկանալով, որ չի կարող լինել Անուշի հետ, և որ բոլորը դեմ են նրանց, որոշում է փախչել Անուշի հետ։ Սակայն որոշ ժամանակ անց Անուշը ետ վերադառնալով արժանանում է բոլորի կողմից քարկոծմաը։ Իսկ Մոսին չմոռանալով իր արժանապատվությունը և թույլ չտալով, որ այն ոտնահարեն սպասում է Սարոյին, դժբախտացնելով նաև քրոջը։ Անուշը խելագարվում է և իրեն նետում Դեբեթ գետը։
  Այս պոեմում թերևս առաջին հայաքից կարող ենք միայն մեղադրել Մոսիին, սակայն բոլորն էլ այստեղ զոհ են։ Մոսին դարձել էր սովորույթների ու բարքերի զոհը և չկարողանալով ազատվել այդ կապանքներից, նա անում էր քայլեր, որը այդ ժամանակաշրջանում միգուցե և կոչվում էր «ճիշտ»։
  Ցավոք Հայաստանում դեռ կան սովորույթներին ու բարքերին զոհ դարձած մարդիկ։ Եվ ինչո"ւ դուրս չգալ այդ կապանքներից, այդ բարքերից, որոնք կապել են մարդկանց ձեռքրը, որոնք պատճառ են հանդիսանում մարդկանց անել այն ինչ իրենք չեն ցանկանում ու առավել ևս դժբախտություն է պատճառում նրանց։ 

No comments:

Post a Comment