Չարենցի ոչ միայն գրող է, այլ նաև քաղաքական գործիչ, քանի որ մոտ
է եղել քաղաքականությանը, և իր տեղծագործություններից մի քանիսը հենց քաղաքական ասպեկտից
են:
«Կապկազ-թամաշա» » պիեսում Չարենցը նկարագրում է հ այերին միջազգային քաղաքական բեմերում, ովքեր միշտ
ծաղրածուի դերում են ու սպասում են այն երևակայելի ձեռքին, որը պետք է պաշտպանի նրանց
ու ազատագրի Հայրենիքը: Չարենցը հիանալի հասկանում էր, որ այդ օգնության ձեռքը ոչ միայն
մեր կողմը չի շրջվելու, այլ նաև
առիթը բաց չի թողնելու ապտակելու համար:
առիթը բաց չի թողնելու ապտակելու համար:
«Դանթեական առասպել» պոեմում Չարենցը ներկայացնում է մշտական ու անավարտ պատերազմը,
որտեղ հաղթողներ ու պարտվողներ չկան, քանի որ բոլորն էլ պատերազմի զոհեր են: Չարենցը պոեմում
նկարագրում է մարդկանց ձեռքով ստեղծված գեղեցիկ աշխարհը, խաղողի այգիները, քաղաքները,
տները, մյուս կողմից պատկերում է կյանքի սպանությունը, մարդու կործանումը: Տեսնելով
պատերազմի անթաղ դիակները, ամայացած գյուղական խրճիթները՝ պոեմի հերոսը կանգնում է
ճակատագրական հարցերի առաջ:
«Խմբապետ Շավարշը» պոեմը քաղաքակնության
մեջ գտնվող այն անհատների մասին է, ովքեր կեղծ հարաբերություններ են պահպանում՝ հանուն
շահի: Իշխանությունը ուժեղների ձեռքին է ու չենթարկվել ուժեղներին չես կարող, քանի
որ չես ունենա քո դիրքն ու պաշտոնը, իսկ այդ ուժեղներն էլ ենթարկվում են իրենցից ավելի
ուժեղներին և այդպես շարունակ:
«Մահվան տեսիլ» բանաստեղծության
մեջ Չարենցը ասում է, որ փոշմանել է, որ հայտնվել է քաղաքականության մեջ, քանի որ դա
միայն իր լավ ու թեթև կյանքը դարձրել է ծանր ու ստիպել իրեն ոչնչանալ: Չարենցը իրեն
մեղավոր է զգում ժողովրդի առջև, որ չկարողացավ իր խոստումները կատարել և չվերադարձրեց
ժողովրդին իր խոստացած լավ ու թեթև կյանքը:
No comments:
Post a Comment