Tuesday, January 19, 2016

Աշխարհի ամենագեղեցիկ գրադարանների մասին


Էլեկտրոնային գրադարնների մասին


Մտորում գրադարանների մասին

Ինչու գնալով ավելի ու ավելի քիչ մարդիկ են օգտվում գրադարաններից, մարդիկ սկսել են ավելի քիչ գիրք կարդալ և գրադարանները գտնվում են վատ վիճակում: Անդրադառնանք այս կետերին առանձին-առանձին:
Այն, որ մարդիկ սկսել են ավելի քիչ գիրք կարդալ` դա վիճելի հարց է: Վիճելի այն առումով, որ այսօր շատերը չեն կարդում ավանդական գրքեր, բայց կարդում են դրանց էլէկտրոնային տարբերակները, կարդում են բլոգներ, ֆորումներ և շատ այլ տեղեկատվական կայքեր: Իհարկե, նախկինում, երբ այդ ամենը չկար, մարդիկ ուրիշ հնարավորություն չունեին էլ և ստիպված գիրք էին կարդում: Եվ շատ տրամաբանական է, որ համացանցի բուռն զարգացման դարաշրջանում գիրք կարդացողները քչացել են, բայց այնպես չէ, որ նրանք սպառվել են, այլապես չէին լինի գրախանութներն ու մարդիկ գրքի բիզնեսով չէին զբաղվի:
Իսկ ինչ վերաբերվում է գրադարանների վատ վիճակին, կարծում եմ` դա լուրջ խնդիր է: Մարդը պետք է հաճույք ստանա գրադարան գնալուց:  գրադարանը դա միայն գիրք կարդալու տեղ չէ: Մի շարք երկրներում գրադարաններում տեղակայված են նույնիսկ անձնագրային և նոտարական գրասենյակներ, որոնց միջոցով խրախուսվում է մարդկանց մուտքը գրադարան: Այսինքն, եթե մարդը նոտարի հետ կապված ինչ-որ հարց ունի կամ ուզում է փոխել անձնագիրը, ապա ոստիկանություն կամ նոտարիատ գնալու փոխարեն նա կարող է անել դա գրադարանի շենքում: Համաձայնվեք` ավելի հաճելի է:
Եվ վերջում, հայտնենք մեր կարծիքն այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել Հայաստանի գրադարանների վիճակն ու շատացնել դրանց այցելությունները: Նախ, անհրաժեշտ է գրադարանային համակարգ ներգրավել երիտասարդ մասնագետների: Եթե ցանկություն կա, որ գրադարաններն ավելի ակտիվ լինեն համացանցում, որոնողական համակարգերում և սոցիալական ցանցերում, ապա դա շատ դժվար կլինի անել գրադարանների ավելի հասուն սերնդի համար, քանի որ նրանցից շատերը դեռ սովոր չեն մարքեթինգային նոր մոտեցումներին և պատրաստ չեն այսօրվա տեխնոլոգիական փոփոխություններին: Երկրորդը, անհրաժեշտ է թարմացնել գրականությունը: Համոզված եմ, որ գրադարանների մեծ մասում հիմնականում դեռ սովետական ժամանակաշրջանի գրքեր են և ժամանակակից ու թեմատիկ գրականությունը դրանցում շատ ավելի քիչ է: Օրինակ, ես սիրում եմ կարդալ մոտիվացիոն և բիզնես գրականություն, բայց դեռ չգիտեմ այնպիսի գրադարան, որտեղ կարող եմ կարդալ նման թեմայով վերջին գրքերը: Եվ երրորդը, անհրաժեշտ է գրադարանները ձևափոխել «հանգստի վայրի»: Այսինքն, դա պետք է լինի մի վայր, որտեղ մտնելուց մարդը հաճույք ստանա: Այսինքն, ընդարձակ, գեղեցիկ ձևավորված դահլիճներ, համակարգչային սրահ, լավ սպասարկում և այլն:
Ամփոփելով գրադարանների թեման` պատասխանենք հոդվածի վերնագրում նշված հարցին`այո, գրադարանները մեզ դեռ պետք են, ուղղակի պետք է այնպես անել, որ դրանք նույնպես իրենց վրա վերցնեն ժամանակի փոփոխությունները և գրադարանից օգտվողների քանակը կրկին կաճի: