Չեմ կարողանում հիշել, թե ինչպես ամեն ինչ սկսվեց: Սկզբում շարքային ընթերցող էի, ով գրադարանը պատկերացնում էր գրքերի պահոց, որտեղից կարելի էր միայն գիրք կարդալ. Բայց հետո… Հետո ամեն ինչ փոխվեց, ես փոխվեցի ու փոխվեց իմ մտածելակերպը: Սկսեցի կամաց-կամաց գիտակցել, որ մեր գրադարանը ամենևին ցուցադարան չէ, իսկ գրքերը ցուցանմուշներ, որ դրանք չեն արխիվանում պՀիմա ինձ համար գրադարանը ներմուծող, արդյունահանող, արտահանող հսկայական գործարան է: Այստեղ ստեղծվում են այնպիսի արժեքներ, որոնց օգնությամբ դաստիարակվում են ընթերցասեր ու ուսումնատենչ սովորողներ: Այստեղ են ծագում ամենաէկզոտիկ գաղափարները, ամենաարտասովոր մտքերը, այստեղ են կայանում ամենասրտագին համագործակցությունները, ամենաջերմ զրույցներն ու քննարկումները: Այս հսկայական գործարանի աշխատակիցները և Գրադարանի աղջիկներն են ձեռնարկում նոր մեթոդներ, ստեղծում արդիական Գրադարան:
Սովորեցի, աշխատեցի, ապրեցի գրադարանում: Կուտակեցի գիտելիքներ, հմտություններ, աշխատանքային փորձ, մասնագիտացա գրադարանային գործունեության մեջ: Հիմա եկել, հասել եմ ավարտական շրջանին, բայց կարող եմ համոզված ասել, որ այս վերջը միայն փաստաթղթերում է, իսկ իրականում դա նոր սկիզբ է: Գրադարանի շնորհիվ հասկացա, թե ինչ եմ ուզում, ուր եմ գնալու, որտեղից եմ սկսելու իմ կարերիան:
No comments:
Post a Comment