Sunday, May 18, 2014

Մայիսյան հավաքի ամենաուրախ վերջակետը

Մայիսի 17-ին՝ ժամը 9-00, մի խումբ սովորողներս ընկեր Հասմիկի և ընկեր Արշակի հետ միասին շարժվեցինք Բջնի և Սևան: Հասնելով Բջնի՝ այցելեցինք Սուրբ Աստվածածին եկեղցի, այնուհետև բարձր տրամադրությամբ շարունակեցինք մեր շրջագայությունը
Բջնիում՝ ուղևորվելով դեպի Բջնիի բերդ: Հիացած Բջնիի գեղեցկությամբ՝ լուսանկարեցինք՝ անմոռանալի դարձնելով մեր շրջագայությունը Բջնիում: Այնուհետև ուղևորվեցինք Սևանի
No1 հիմնական դպրոցը: Շրջելով դպրոցով՝ բոլորս հավաքվեցինք մի լսարանում, որտեղ ներկայացրինք մեր դպրոցը, յուրաքանչյուրը պատմեց իր ակումբի մասին՝ կատարած աշխատանքներն ու գործունեությունը: Իհարկե, նրանց հետաքրքրեցին և զարմացրին մեր դպրոցի մեծ հնարավորությունները, որոնք ընձեռվում են յուրաքանչյուր սովորողի:
Էլ ավելի բարձր տրամադրությամբ շարժվեցինք Սևան, ուր մեզ էր սպասում կապտաչյա լճակը, որի վրայով չսլանալ պարզապես անհնարին էր: Նավարկեցինք Սևանա լճի ալիքների վրա, ինչը մեզ փոխանցեց մեծ էներգիա: Լինելով Սևանում՝ պարզապես չէինք կարող չբարձրանալ այդ փոքր- ինչ երկար աստիճանները ու չմտնել Սևանի եղեցի:
Այնուհետև, շրջելով Սևանով, տպավորված, մեզ հետ՝ այդ օրվա հագեցած ու բարձր տրամադրությունը, որքան էլ չցանկանալով, վերադարձանք։

No comments:

Post a Comment