Tuesday, May 27, 2014

Տերյանի, Թումանյանի և Չարենցի ոճերի համեմատություն

Տերյանի ստեղծագործությունները ավելի շատ հասու, ազդեցիկ ու սիրելի են երիտասարդներին, քանի որ գերակշռում է սերը: Թախիծ, մթություն, կարոտ, միայնություն. ահա այն զգացմունքները, որոնք շատ հաճախ զգում են երիտասարդները, իսկ այս բոլոր զգացմունքները Տերյանը իր շուրջն է հավաքել՝ դրանք ներառլեով իր բանաստեղծությունների մեջ: 
Տերյանը տխրությամբ է ողողում իր աշխարհը՝ փոխանցելով այն նաև
ընթերցողներին: Քնքուշ, նուրբ, թեթև, անրջային ստեղծագործությունները բնորոշ են Տերյանին:
Թումանյանը խոսքի առումով, որոշակի նմանություն ունի Չարենցին իր կոպիտ ու ոչ նուրբ բառապաշարով: Թումանյանի ստեղծագործությունները մարդկանց կյանքից վերցված դեպքեր են։ Դրանք հետաքրքիր են ու կարդացվում են յուրաքանչյուր տարիքի մարդկանց կողմից: Չեմ կարող չնշել Չարենցի հայրենասիրական բանաստեղծություններից մեկը՝ «Ես իմ անուշ Հայաստանի…», այն գիտի գրեթե յուրաքանչյուր հայ:
Չարենցը կյանքը նկարագրում է առանց որևէ ավելորդ հուզումների, ճոխացված խոսքերի:



No comments:

Post a Comment