Monday, May 19, 2014

Ինչպե՞ս ստեղծել լավ պետություն

Մենք՝ հայերս սիրում ենք դժգոհել, փնթփնթալ, բողոքել, բայց ոչինչ չանել, որպեսզի հասնենք մեր ուզած արդյունքին: Այդուհանդերձ «դժգոհել, փնթփնթալ, բողոքել» ասվածը կատարվում է միայն մեր մտքում, կամ այսպես ասած մեր մեջ, մենք վախենում ենք բարձրաձայնել մեր խնդիրների, պահանջների մասին: Թերևս որոշ քայլեր անում ենք, սակայն դա էլ լինում է այն ժամանակ, երբ
հարցը վերաբերվում է քեզ և ինչպես կարող ես այդ ժամանակ հանգիստ նստել քո տեղում, քանի որ ինչպես նշեցի խնդիրը հենց քեզ է վերաբերվում, այլ ոչ թե մյուսներին: Եվ դա էլ հայերին բնորոշ բնութագրերից մեկն է:  Այդպիսին է նաև այն, որ մենք ցանկանում ենք ունենալ մեր պատկերացրած լավ պետությունը, որը կարծես դարձել է միայն երազելու պաշտամունք:
  Ի՞նչ պետք է անել, որպեսզի ստեղծենք մեր այդքան ցանկալի լավ պետությունը: Դա է խնդիրը, որ մենք մինչ այսօր չենք կարողանում հասնել մեր նպատակին: Իմ կարծիքով, լավ պետության բացակայությունը կայանում է համախմբվածության ու ընդհանրության բացակայությից:
  Մինչ դժգոհելը, պետք է հասկանանք, որ մեզնից յուրաքանչյուրով է կազմվում պետությունը և, որ լավ պետություն ստեղծելու համար յուրաքանչյուրս պետք է մեր գործունեությունը ծավալենք այդ հարցում: Մեր նպատակներին հասնելու համար, նախ պետք է հասկանանք թե ինչի և ինչպես ենք ուզում հասնել, ունենալ ճիշտ ուղղություն և իհարկե լինենք համախմբված: Շատ կարևոր է նաև իշխանության գլուխ կանգնած մարդկանց կարողություններն ու գործունեությունը: Նրանք պետք է լինեն հասկացող, ազնիվ և ժողովրդի մասին անկեղծորեն մտածող:
  Լավ պետություն ունենալու համար անշուշտ կարևորագույն դեր է կատարում պետության կառավությունը, բայց կան նաև այլ խնդիրներ, որոնք կապ չունեն պետության կառավարության հետ, օրինակ՝ մեր շրջակայքի մաքրությունը, կրթված հասարակություն ունենալը և այլն:
  Ես ևս կազմում եմ մեր երկրի հասարակության մի մասնիկը, ու ցավով եմ նայում այն փաստին, որ մեր երկիրը օրեցօր գահավիժում է :

No comments:

Post a Comment