Thursday, February 13, 2014

XIX դարի Հայաստանի հարկային սիստեմը

Հարկերը խիստ ծանր էին, բազմաթիվ և բազմատեսակ: Խանական վարչությունը ձգտում էր հնարավորին չափ շատ կորզել բնակչությունից և այդ նպատակին հասնելու համար խանական պաշտոնյաները չէին խորշում բացարձակ կողոպուտի և ոչ մի միջոցից:
  Հարկերը երկու տեսակի էին՝ դրամական և բնամթերային: Դրամական հարկերը որոշ իմաստով հաստատուն միավորներ էին, իսկ բնամթերային հարկերը կազմում էին տվյալ տարում ստացված բերքի 3/30 մասը: Բնամթերքով գանձվող հարկը կարող էր լինել
և՛ մուլք և՛ բահրա: Բահրան դա հարկռենտայի այն մասն էր, որ գնում էր պետության գանձարանը: Մուլքադարական գյուղերում մուլքը կազմում էր բերքի 1/10 մասը և հատկացվում մուլքադարին:
  Հարկային սիստեմը կարգավորելու և հարկերի գանձումը դյուրացնելու նպատակով խանական վարչությունը գյուղերը բաժանել էր երեք խմբի՝ բահրաքյարական, յարիքյարական և ռանչպարական: Գյուղերն էլ իրենց հերթին տրոհված էին բինաչաների: Վերջիններս հարկման ենթակա հատուկ միավորներ էին, կազմված մի քանի ընտանիքներից՝ նայած նրանց տնտեսական հզորության: Նույնիսկ այնպես էր լինում, որ մի ամբողջ գյուղ հազիվ մեկ բինաչա էր կազմում, կային նաև գյուղեր, որտեղ բինաչիների թիվը մի քանի տասնյակի էր հասնում: Այսպես, Ուլուխանլու գյուղում կար 80 բինաչա, Սարդարապատում՝ 50, մինչ դեռ Ջաֆարաբադ գյուղում կար միայն մեկ բինաչա: Բազմաթիվ կիսավեր գյուղեր նույնիսկ մեկ բինաչա էլ չէին կազմում:
  Բինաչաները, ըստ գյուղերի պատկանելության, երկու տեսակի էին՝ բահրաքյարական և յարիքյարական: Բահրաքյարական յուրաքանչյուր բինաչա վճարում էր տասը թուման և երկրագործության արդյունքների 1/3 մասը:
  Յարիքյարական կամ կիսրարական գյուղերի բնակչությունը գերազանցապես այլ վայրերից գաղթեցվածներ էին: նորեկ գաղթականերին սարդարը տրամադրում էր հող, անասուններ, սերմացու, երկրագործական գործիքներ: Բերքը հավաքելուց հետո առանձնացնում էին սերմացուն, մնացածը բաժանվում սարդարի և յարիքյարների միջև: Յարիքյարական բինաչան դրամով երեք թուման հարկ էր վճարում:
  Որոշ վայրերում հարկավճարումներն ըստ բինաչաների կազմվում էին այլ կերպ: Դա վերաբերում էր թուրքական քոչվոր ցեղախմբերով բնակեցված վայքերին: Կարաչորլիներից 7,5 բինաչայի համար գանձում էին 62,5 թուման, միլլի ցեղախմբից՝ 19,5 բինաչայի համար 162,6 թուման, Քյոլանի և Մուղանլի ցեղախմբերից՝ 37 բինաչայի համար 193 թուման սաաթլուցիներից՝ 28  բինաչայի համար 62,8 թուման, Չիրախլի ցեղից՝ 40 բինաչայի համար 250 թուման, Շահդիլիների և սադարակլիցիների 53 բինաչայի համար 275 թուման և այլն: Համայնքից Կողբի և Չնչհավատի «աղ կտրողները» 38 բինաչայի համար վճարում էին 357 թուման, իսկ ակոռեցիները՝ 30 բինաչայի համար 250 թուման:
  Դրամական զգալի գումար էր ստացվում կաշառատվությունից (ռուշֆաթից), որին թեև փեշքեշի տեսք էր տրվում, բայց մատուցվում էր դատական գործերը հօգուտ իրենց լուծելու համար:
  Բնակչությունը հարկահավաքներին պետք է վճարեր ծառայության վարձ՝ ղուլլուխ-փուլի: Այն գանձվում էր բերքահավաքից հետո:
  Վերոհիշյալ բազմաթիվ դրամական ուղղակի տուրքերից և հարկերից բացի խանական գանձարանին մեծ եկամուտ էին բերում նաև անուղղակի հարկերը՝ մաքսերը, զանական տեսակի կապալային հոդվածները, քարավանատները, կրպակները, դրամահատությունը և այլն:
  Հյուսեին-Ղուլի խանի տիրապետության օրոք կապալով տրված օբյեկտներից ամենակարևորը Կողբի աղահանքերն էին, որոնք տարեկան 3500 թումա եկամուտ էին բերում: Մքասի կամ ռահդարիի գանձման գործը նույնպես տրվում էր կապալով: Ռահդարի տարեկան կապալավարձը կազմում էր 3394 թուման:
  Դրամական հարկերն ու տուրքերը գանձվում էին երկու նվագով՝ աշնանը բերքահավաքից հետո և փետրվար ամսին, երբ ավարտվում էր բամբակի զտումը: Այդ նպատակով գյուղերն էին ուղարկվում խանական ֆարաշներ՝ միրբոլուքների միրզաների ուղեկցությամբ և, ստորագրություն վերձնելով, պարտադրում էին տանուտերին հավաքել և ճիշտ ժամկետին գանձարան մուծել դրամական հարկերը, հակառակ դեպքում տուգանում էին նրանց:
  Դրամական հարկերից ու տուրքերից բացի, գյուղական բնակչությունից գանձվում էին նաև բնամթերային հարկերը: Բնամթերային հարկերի չափը կախված էր գյուղերի այս կամ այն խմբին պատկանելուց:
  Որոշ վայրերի գյուղացիներ կրում էին նաև մի այլ պարհակ, որ փարաքար էր կոչվում:
  Բնատուրք հավաքելու համար նշանակվում էին սարքյարներ (հարկահավաքներ), ինչպես սարդարի այնպես էլ միրբոլուքների կողմից: Սարդարը հաճախ մահալներն էր ուղարկում իր սարքյալներին, եթե նկատում էր, որ տուրքերը պակասում են, իսկ որոշ դեպքեորւմ էլ իր սարքյալների փոխարեն նշանակում էր մահալային սարքյալներ:
 Հարկերի գանձումը ուղեկցվում էր բռնություններով, խժդժություններով, գյուղացիությանը դատապարտելով աղքատության ու թշվառության: Ծեծի միջոցով մարդկանց տանջանքների հաշվին հավաքում էին այն հագեցնելու իր որկորը. Ամբողջ երկիրը մաշում էր կեղեքումներով և ժողովրդի քրտինքով կառուցում Ղազվինի դաստակերտները, բազմացնում գանձերը: Հարկային դաժան սիստեմը, իշխանավորների ընչաքաղցությունը, բազմաթիվ ու բազմապիսի հարկերը, կանանց ու երեխաների վաճառքը, ունեցվածքի բռնագրավումը, խեղճ գյուղացիության ստրկացումը վաշխառուներին, որոնք բարձր տոկոսներով և կարճ ժամկետներով գումարներ տալով հետագայում բազմապատիկ ավելին էին կորզում իրենց ճանկն ընկած զոհերից, գոյության անտանելի պայմաներ էին ստեղծում երկրի ամենաբազմամարդ և առավել շատ շահագործվող դասակարգի՝ գյուղացիության համար:

Աղբյուր՝ Հայ ժողովրդի պատմություն Հ. 5
Սովորղ՝ Նելլի Գսպոյան

Դասավանդող՝ Վահրամ Թոքմաջյան

No comments:

Post a Comment