Monday, January 13, 2014

Իմ արած չարածը, այլ կերպ ասած «ԴԻՋԻՊԱՏՈՒՄ»

 Այս ուսումնական տարին տարբերվում է այն բոլոր ինը տարիներից, որոնք անց եմ կացրել կրթահամալիրում: Թեև շատ չափազանցրած չեմ լինի, եթե նշեմ, որ այս ուսումնական տարին տարբերվում է ոչ թե իր դրական հատկանիշներով, այլ՝ ընդհակառակը: Բայց այնուամենայնիվ, կխոսեմ ոչ թե վատի, բացասականի, այլ այն դրականի մասին, որով
կարող եմ փարատել ինքս ինձ: Ուսումնական կիսամյակում շեշտը դրեցի այն առարկաների վրա, որոնք ինձ կօգնեն իմ մասնագիտության հարցում: Քանի որ իմ հետագա մասնագիտությունը սերտ կապված է՝-պատմության, գրականության և, ինչու ոչ,  իրավագիտության հետ, դրա համար ավելի մեծ եռանդով եմ մասնակցել այդ դասընթացներին: Ստացված արդյունքը, որը էսսեների և վերլուծությունների տեսքով է, տեղադրել եմ իմ բլոգում: Դե, քանի որ ավելի հետազոտական աշխատել եմ այն առարկաների վրա, որոնք վերաբերում են իմ մասնագիտության ընտրությանը, ապա կներկայացնեմ այդ աշխատաներից  մի քանիսը`

«Փողի դերը մեր կյանքում»-http://nelligspoyan.blogspot.com/2013/12/blog-post_5558.html

«Կոմիտասի արվեստը»-http://nelligspoyan.blogspot.com/2013/09/blog-post.html

«XIX դարի հայկական մշակույթը»-http://nelligspoyan.blogspot.com/2013/12/xix_9.html

«Հայ քաղաքական կուսակցություններ: Ձևավորումը, նկարագիրը, գործունեությունը»-http://nelligspoyan.blogspot.com/2013/12/blog-post_4302.html      

«Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը»-http://nelligspoyan.blogspot.com/2013/12/blog-post_8.html

Տարվա առաջին կիսամյակում ունեցանք նաև ուսումնական ճամփորդություններ: Քանի որ գրականության դասաժամին ուսումնասիրում էինք Կոմիստաս (նրա արվեսը, կյանքը, գործունեությունը…), որպեսզի մեր աշխատանքը ամբողջական լիներ, ընկեր Հասմիկի հետ միասին այցելեցինք Կոմիտասի այգի, շրջեցինք, զրուցեցինք՝ ի մի բերելով Կոմիտասի մասին մեր ստացած գիտելիքները, միաժամանակ լրացնելով մեզ հասած տեղեկությունների բացթողումները, դրան հաջորդեց նաև դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ճամփորդությունը:
ճամբարի ընթացքում ընկեր Վահրամի հետ միասին այցելեցինք Ժող. արվեստի թանգարան՝ ծանոթանալով հայկական դեկորատիվ-կիրառական և գեղանկարչական աշխատանքների հետ:
  Առաջին կիսամյակում իմ կատարած աշխատնքներին ու գործունեությանը կարող եք ավելի մոտիկից ծանոթանալ՝ այցելելով իմ բլոգ՝ http://nelligspoyan.blogspot.com/: 

No comments:

Post a Comment