Wednesday, November 21, 2012

Խնդրիր տիեզերքին և նա քո բոլոր երազանքները կկատարի


Եթե դու ինչ-որ մի բան ուզում ես, ամբողջ տիեզերքը կձգտի նրան, որ քո բոլոր երազանքները կատարվի:



Երազելու համար պետք չէ լինել գեղեցիկ, հարուստ կամ խելացի, եթե մարդ ես ուրեմն ապրում ես, իսկ, եթե ապրում ես ապա չես կարող չերազել: Երանի այն արարածներին, ովքեր երազել չգիտեն, կամ միգուցե չեն ուզում երազել, քանզի հասկանում են, որ դա ժամանակի զուր վատնում է: Եթե ինչ-որ բան շատ ես ուզում հայտնիր տիեզերքին քո ցանկությունը, խնդրիր նրան ամբողջ հոգով, ծնկի եկ նրա առաջ և նա կգթա քեզ, կխղճա տկարիտ: Բայց մեկ վայրկյան, այդպիսի բան հանկարծ չանես, քանզի դու արժանի չես անգամ վեր նայել, նայել նրա պարզ և անմիտ հայացքին և ինչ-որ բան խնդրել: Մարդ դու ապրում ես մեղքերով լի հորձանոտում, դու գոյատևում ես առանց աչքերի, խոսել առանց լեզվի և աղոթել առանց հոգու: Դու նյութապաշտ էակ նախ ծնկի եկ քո անորեն և դավաճան ինքնության փրկության համար: Մեղանչիր տիեզերքին, որ ներում ստանաս և երբ հասկանաս, որ հոգիտ նորից վերելք է ապրում և սիրտդ արդեն չի զգջում, որ քո կրծքի տակ բաբախել է զուր, ապա այդժամ վեր կաց ու կանգնիր խորոխտ հայացքով նայիր տիեզերքին և ասա նրան, որ շատ ես ուզում:

No comments:

Post a Comment