Wednesday, October 29, 2014

Ահա այսպես է եղել ամեն ինչ


 Սյունիքով շրջագայելու և Սյունիքի գեղեցկությամբ հիանալու շանսը բաց չթողնելու համար   կրթահամալիրում գործող ակումբների մի խումբ  սովորողներ  ընկեր Վահրամի գլխավորությամբ ուղևորվեցին եռօրյա ճամփորդության: Ես նույնպես միացա այդ խմբին, քանի որ չէի կարող հրաժարվել Սյունիքում ևս մեկ անգամ լինելու հնարավորությունից: Մինչ կհասնեինք մեզ հյուրընկալելիք տանը
, ճանապարհին ունեցանք մի քանի կանգառներ: Անգեղակոթ գյուղում շրջելուց հետո, ունեցանք փոքրիկ դասալսում Անգեղակոթի Մայր եկեղեցում, ապա շարժվեցինք Զորաց քարեր, որտեղ ինչպես բոլորին քաջ հայտնի է, հանդիպեցինք Էկո Սեբաստացիներին (Դե Սեբաստացիներին ամենուր կարող ես հանդիպել, նրանք ամենուր են): Վերջին կանգառը Հին Խնձորեսկի ճոճվող կամուրջն էր, որը ի սկզբանե նախատեսված է եղել մեզ նման արկածախնդիր ու էքստրեմալ ճամփորդների համար: Երեկոյան հասանք շրջանավարտ Մամիկոնենց բնակարան, որտեղ մեզ հյուրընկալեցին սիրով ու ջերմությամբ: Քանի որ մեզ վաղը սպասվում էր հետաքրքիր ու աննման արշավ, մեծ խանդավառությամբ շտապեցինք քնելու: Հաջորդ օրը շարժվեցինք Հալիձոր: Այ թե իսկական աշուն էր Հալիձորում: Անի Սարգսյանի ֆոտոապարատը մեր լուսանկարներով ողողելուց հետո, բարձացանք Հալիձորի բերդը: Մեր առջև բացվեց մի տեսարան, որը հաստատ ոչ մի անգամ չեմ փոխի Լոնդոնյան կամ Փարիզյան փողոցների տեսարանների հետ: Այնտեղ ևս ունեցանք դասալսում նվիրված Դավիթ Բեկին:
   Տուն վերադառնալու օրը՝ հետդարձի ճանապարհին, մտանք Սյունիքի զորամասը: Զորամասի  մայորներից մեկը  մեզ ծանոթացրեց զորամասի կարգուկանոնի հետ, տվեց ծառայությանը նվիրված մեր հարցերի պատասխանները: Այնուհետև անցկացրինք ինտելեկտուալ խաղ զինվորների հետ, որը անցավ ընկերական ու համերաշխ մթնոլորտում: Տաք թեյով հյուրասիրվելուց, զինվորների հետ ուրախանալուց, երգելոցւ ու պարելուց (դե մենք Սեբաստացի ենք, չենք կարող մեր օրը առանց երգի ու պարի անցկացնել) հետո բռնեցինք հետդարձի ուղին:
  Այդպես տուն հասանք`  երեք օրերի իրադարձություններով համակված ու բավարարված:



 


No comments:

Post a Comment